Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Сентябрь » 27
«Այսօր Իրանում Ադրբեջանի դեսպանության առջև բողոքի ցույց է տեղի ունեցել, որի ժամանակ ցուցարաները պահանջել են, որպեսզի բանտարկված իսլամական գործիչներն ազատ արձակվեն և կասցվի հեջաբի արգելման մասին որոշումը»: Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Ցուցարարները հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Ադրբեջանի կառավարական ուժերը վայրենաբար հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա, որոնք պայքարում են իրենց մարդկային տարրական իրավունքների համար, իսկ հեջաբի համար պայքարող անձինք մեղադրվում են թմրանյութեր և զենք պահելու մեջ»:
/Panorama.am/
Просмотров:
434
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.09.2011
|
|
Դատապաշտպան Հաջիլի Օսման Քյազիմովը մատնացույց է արել դատական գործի շինծու լինելը: Նրա խոսքերով, միտինգի ժամանակ ապակիները ջարդել են ոչ թե մեղադրյալները, այլ սադրիչները: Դատապաշտպանը հնչեցրել է նրանցից մեկի անունը` Ասա Մահերամով: Վերջինս կապ ունի հատուկ ծառայությունների հետ և իր զինվորական ծառայությունն անցել է ԱԱԾ-ի զորամասում: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Սամաիլյան շրջանային դատարանում ընթացող սույն թվականի ապրիլի 2-ի միտինգին մասնակցելու համար ձերբակալված 4 ընդդիմադիր ակտիվիստների դատի ժամանակ ելույթ է ունեցել դատախազ Ջեյհունա Քյազիմովը: Նա խնդրել է դատավորին 233 հոդվածով (հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողությունների կազմակերպում) մեղադրյալներին մեղավոր ճանաչել ու դատապարտել նրանց` ա
...
Շարունակություն »
Просмотров:
479
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.09.2011
|
|
Հանրապետության մարզերով շարունակվում է հեծանվարշավը, որը նվիրված է հայ մեծ մտածող, պետական ու ռազմական գործիչ, քաղաքագետ Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
Հեծանվարշավի մասնակիցները երեկ Վանաձորից մտել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաք, որտեղ նրանց դիմավորել են աղ ու հացով: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, հարյուրավոր դպրոցականներ ու ուսուցիչներ, բազմաթիվ դիլիջանցիներ: Բոլորին ողջունել և հեծանվորդներին բարի երթ է մաղթել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ջերմ ընդունելության համար շնորհակալական խոսք է ասել հեծանվարշավի ղեկավար Մարտին Շարբաթյանը: Այնուհետև Դիլիջանի քաղաքապետարանի մոտից միջոցառման մասնակիցներն ուղևորվել են գերեզմանատուն, որտեղ թարմ ծաղիկ
...
Շարունակություն »
Просмотров:
488
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.09.2011
|
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սիդնեյի (Ավստրալիա) Համազգային «Արշակ և Սոֆի Գոլստըն» ճեմարանի սաներին և իր օրհնությունն ու բարեմաղթանքները է բերել նրանց: Համազգայինի 10-րդ և 11-րդ դասարանների 35 սաները հայրենիք են այցելել ճեմարանի 25-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Վեհափառ Հայրապետը ողջունելի և գովելի է նկատել այլևս ձևավորված այն ավանդույթը, որ դպրոցի սաներն այցելում են Հայաստան: «Վստահ եմ, որ ձեր այս այցելությունն իր դրոշմը պիտի թողնի ձեր հոգիներում և դուք, առավել զորացած հայկական զգացումների մեջ, հպարտ ձեր ազգային ինքնությամբ` պիտի վերադառնաք առավել նախանձախնդրորեն ձեր ուսումը շարունակելու, արժեքավոր զավակներ լինելու և ձեր կարևոր մասնակցությունը բերելու հայ կյանքի առաջընթաց
...
Շարունակություն »
Просмотров:
466
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.09.2011
|
|
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը Հայաստանում չի եղել արդեն հինգ տարի. Վերջերս նա եկել է Երևան ու զարմացել. «Ես տեսնում եմ շատ լուրջ բարելավումներ, բայց դա հիմնականում այստեղ մայրաքաղաքում, բացել եմ «Դեղին էջերը» (Yellow pages) ու ապշել` այսքան ձեռնարկություն է բացվել այս տարիների ընթացքում»: Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում «Անկախության 20 տարիները Հայաստանում և տարածաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախկին դեսպանը:
Просмотров:
510
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.09.2011
|
|
Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսայի կողմից՝ ի պատիվ Հայաստանի նախագահի տրված ընդունելությանը:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ ԱՄՆ-ում իր այցի օրերին մեծ հպարտություն է ապրել՝ ներկայացնելով հայ ժողովրդին: Նշելով, որ այժմ գտնվում է մի քաղաքում, որտեղ Հայաստանից դուրս ապրում է հայերի ամենահոծ հատվածը, Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի տեղական իշխանություններին, քաղաքապետ Անտոնիո Վիյյարագոսային և հայ ժողովրդի բոլոր բարեկամներին՝ մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերվող ջերմ և բարյացակամ վերաբերմունքի համար:
Просмотров:
501
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.09.2011
|
|
«Ես այդ ժամանակներում այստեղ չէի, բայց տեղյակ եմ WikiLeaks-ի հրապարակումների մասին», -այսօր Սիվիլիթաս հիմնադրամում կազմակերպված քննարկման ընթացքում պատասխանելով WikiLeaks-ի` ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի հավաքած մեծ թվով ձայների մասին հարցին, հայտարարեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Նա ասաց, որ «իհարկե, եղել են կեղծ ընտրություններ» ու հավելեց. «Բայց ես ներկայացնում եմ մի երկիր, որտեղ Չիկագո նահանգում ընտրությունները շատ են կեղծվել: Մենք բոլորս պետք է աշխատենք բարելավելու մեր ժողովրդավարական քայլերը, իհարկե 2008-ի մարտը մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի իմկիջի վրա, և նաև դրա համար Հազարամյակի մարտահրավերների գումարները կրճատվեցին»:
Просмотров:
483
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.09.2011
|
|
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խոմենեյիի ռազմական խորհրդական, գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին կասկածի տակ է առել Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վատթարացումն՝ այն համարելով միայն քաղաքական ժեստ: Այս մասին տեղեկացնում է «National Turk» պարբերականը:
«Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններում նկատվող լարվածությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական ներկայացում։ Թուրքիան վարագույրի հետևում շարունակում է հարաբերություններն Իսրայելի հետ»,– նշել է գեներալը։
Հիշեցնենք, որ անցած տարի մայիսի 31-ին Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները շեշտակի վատթարացել են և շարունակում են լարված մն
...
Շարունակություն »
Просмотров:
516
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.09.2011
|
|
Պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել 19 քաղաքացիական ծառայողների երդման և վկայականների հանձման հանդիսավոր արարողությունը:
Պն հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ստանձնելով ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը` պաշտպանության նախարարության նոր աշխատակիցները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները` պահպանելով պետական ու ռազմական գաղտնիքը:
Միջոցառմանը ներկա էին և քաղծառայողներին ողջունել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և նախարարի տեղակալ Արա Նազարյանը
...
Շարունակություն »
Просмотров:
496
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
27.09.2011
|
| |
|
|