Блог
 Главная » 
2011 » Сентябрь » 29 » Թուրքիան սպառնում է հրաժարվել ռուսական գազից
17:01  Թուրքիան սպառնում է հրաժարվել ռուսական գազից  | 
Թուրքիան սպառնում է չեղյալ համարել Ռուսական «Գազպրոմի» հետ գազի արտահանման վերաբերյալ գործող պայամանգրերը, եթե սակագնի զգալի կրճատումներ չլինեն, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը` հղում անելով Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզի հայտարարությանը: 
 
 Տեղեկատվության համաձայն, Թուրքիան նախկինում ևս արտահայտվել էր Ռուսաստանից առաքվող գազի սակագնի իջեցման օգտին, սակայն Մոսկվայում սույն թվականի մարտ ամսին կայացած Մեդվեդև-Էրդողան բանակցություններն այդպես էլ հաջողությամբ չէին պսակվել:  
 
 Գազային խնդրին անդրադարձել էր վերջերս նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով սեպտեմբերին այցելել էր Յարոսլավլ: Գյուլն այդ ժամանակ լրատվամիջոցների հետ զրույցում հույս էր հայտնել բանակցությունների հարցում դրական արդյունք կարձանագրվի: 
 
 Նշենք, Թուրքիան ռուսական գազի խոշորագույն ներկրողներից է, որը տարեկան մոտ 30 մլրդ խմ գազ է գնում Ռուսաստանից, ինչը կազմում է երկրում սպառվող կապույտ վառելիքի մոտ 64%-ը: 
 
 /Panorama.am/ 
		
	  | 
| 
Просмотров: 624 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |