Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2009 » Ноябрь » 11 » Թուրքիան անցնում է գործի. կադրային փոփոխություններ ադրբեջանական բանակում
10:56
Թուրքիան անցնում է գործի. կադրային փոփոխություններ ադրբեջանական բանակում
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով պաշտոնից ազատվել է այդ երկրի գլխավոր զինկոմ, գեներալ-լեյտենանտ Ալիաղա Հուսեյնովը: Վերջինս զորացրվել է իրական զինվորական ծառայությունից` վերածվելով պահեստային սպայի:

Իսկ բոլորովին վերջերս Նախիջևանի ռազմական զորամիավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քյարամ Մուստաֆաևը նշանակվել է նորաստեղծ ցամաքային ուժերի հրամանատար: Ադրբեջանական «Ազադլիգ թերթը», հիմնվելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուի այն արտահայտության վրա, իբր` պաշտպանության նախարարության համակարգում կադրային բարեփոխումները կատարվում են նախարարության գործունեությունն էլ ավելի բարելավելու նպատակով, պնդում է, որ Քյարամ Մուստաֆաևը շուտով կփոխարինի Սաֆար Աբիևին պաշտպանության նախարարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 2-4-ին Ադրբեջանում էր գտնվում ցամաքային զինված ուժերի գլխավոր հրամանատար Ըշիկ Կոշաների ղեկավարած Թուրքիայի ռազմական պատվիրակությունը: Թուրք բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանում որոշում է կայացվում ստեղծել ցամաքային զորքերի միասնական շտաբ, որը և այսուհետև ղեկավարելու է Քյարամ Մուստաֆաևը:

Նշենք, որ Քյարամ Մուստաֆաևը բավական երկար ժամանակ ծառայում է Նախիջևանում: Նա հանդիսանում էր Հեյդար Ալիևի մտերիմներից մեկը և դեռևս նրա իշխանության տարիներից մեծ լիազորություններ ունենալով Նախիջևանում` տիրապետում էր  իշխանական լծակների:

Ըստ որոշ տեղեկությունների, գեներալի հարաբերություններն Իլհամ Ալիևի հետ հեռու են մտերիմ կոչվելուց: Սակայն, ի շնորհիվ Թուրքիայի օժանդակության, Մուստաֆաևը շարունակում է, փաստորեն, իշխել Նախիջևանում:

Просмотров: 727 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ