Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը կոչ արեց վերջ տալ «ագրեսիվ արշավներին» դեպի դեղատներ: Aysor-ի թղթակցի հաղորդմամբ` նա նշեց, որ A/H1 N1 կամ խոզի գրիպի համար նախատեսված «Տամիֆլյու» դեղամիջոցը միայն խիստ ծանր դեպքերի համար է անհրաժեշտ, որը մեր երկրում այս պահին չկա:
«Երբ սկսվեցին A/H1 N1 կամ խոզի գրիպին դիմակայելու միջոցառումները, առաջին խնդիրը ժողովրդին իրազեկելն էր, և 11 հիվանդ քաղաքացիներին հենց այդպես մենք կարողացանք բացահայտել»,- հայտարարեց Ա. Ասոյանը և մանրամասնեց. «Նրանցից 3-ը դիմել են հիվանդանոց` A/H1 N1 կամ խոզի գրիպի կասկածանքով, 5-ը պոլիկլինիկաներ և ևս 3 քաղաքացի օդանավակայանում է հայտնաբերվել, ինչը խոսում է ժողովրդի իրազեկվածության մասին»:
Просмотров:
691
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.11.2009
|
|
«Ժողովրդավարական քայլը», որի մասին Թուրքիայում խոսում էին հուլիսից և որի մանրամասները վերջապես մասամբ ներկայացվեցին Թուրքիայի հանրությանը երեկ, իր մեջ ներառում է մի շարք դրույթներ, որոնք կապված են մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների հետ։
Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Ստամբուլից, վերլուծաբանները տարբեր գնահատականներ են տալիս կառավարության տվյալ քայլին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր «Ժողովրդավարական քայլի» մասին, սակայն մանրամասները չէր հրապարակել։
Երեկ ազգային ժողովում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցութայն ներկայացուցիչները խոսել են «Քրդական խնդրի» լուծման մանրամասների մասին։
Просмотров:
689
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.11.2009
|
|
«Ժողովրդավարական քայլը», որի մասին Թուրքիայում խոսում էին հուլիսից և որի մանրամասները վերջապես մասամբ ներկայացվեցին Թուրքիայի հանրությանը երեկ, իր մեջ ներառում է մի շարք դրույթներ, որոնք կապված են մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների հետ։
Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Ստամբուլից, վերլուծաբանները տարբեր գնահատականներ են տալիս կառավարության տվյալ քայլին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը հայտարարել էր «Ժողովրդավարական քայլի» մասին, սակայն մանրամասները չէր հրապարակել։
Երեկ ազգային ժողովում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցութայն ներկայացուցիչները խոսել են «Քրդական խնդրի» լուծման մանրամասների մասին։
Просмотров:
672
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.11.2009
|
|
Միացյալ Նահանգների նախագահի նախկին հատուկ խորհրդական Մարկ Մեդիշը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված չէ միմիայն հակամարտող կողմերից։ Այդ մասին գրում է Tert.am-ը:
«Որպես մարդ, ով աշխատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների շուրջ Քլինթոնի վարչակազմի օրոք, ես վաղուց կարծում էի, որ կարգավորման փոխադարձ ընդունելի լուծումը հնարավոր է ձեռք բերել, բայց, ցավոք, տարբեր մայրաքաղաքներում օպորտունիստական քաղաքական հաշվարկներն արգելափակել են այն»,- նշել է փորձագետը։
Խոսելով Հարավային Կովկասում կայունության պայմանների մասին՝ Մեդիշը նշել է, որ հակամարտող կողմերը հասկացել են, որ առճակատման ճանապարհը չափազանց վտանգավոր է և չի բխում ոչ մեկի շահերից։
...
Շարունակություն »
Просмотров:
728
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.11.2009
|
|
Թուրքիայի արևմտյան շրջանում երկաթուղային գծերից դուրս է եկել արագընթաց գնացք, հաղորդում է Tert.am կայքը` հղվելով BBC-ին: Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, երկաթուղային գծերից շեղվել են արագընթաց գնացքի չորս վագոններ:
Տուժածների կամ վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Անկարայից 220 կմ դեպի արևմուտք: Գնացքը, ըստ վերջին տվյալների, շարժվում էր Անկարայից դեպի Էսքիշեհիր:
Просмотров:
757
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.11.2009
|
|
Նոյեմբերի 9-12-ը Լոնդոնում անցկացվել է WTM (World Travel Market) զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը, որին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության (ԶԶՀԳ) և զբոսաշրջության ասպարեզում հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ:
Առաջին անգամ ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը` ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ: Ցուցահանդեսի առաջին օրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տաղավարներ է այցելել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, ով զրուցել է մասնակիցների հետ և քննարկել բրիտանական շուկայում Հայաստանի ու Ղարաբաղի հանրապետությունների առավել արդյունավետ ներկայացման հնարավորությու
...
Շարունակություն »
Просмотров:
700
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.11.2009
|
| |