Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 4
Հյուրեր: 4
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2009 » Ноябрь » 19
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է News.am լրատվական կայքի այն հարցին, թե ինչպես նա կմեկնաբանի Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարություններին՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքի և կարգավորման ադրբեջանական տարբերակի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, փոխնախարար Շ. Քոչարյանն ասել է. 
«Արդեն օրինաչափություն է դարձել, որ Նախագահների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որոնք ուղղված են այդ հանդիպումից սպասվելիք հնարավոր առաջընթացի կասեցմանը: 

Ըստ պարոն Ազիմովի, միջազգային իրավունքի մասին մոտավոր պատկեր ... Շարունակություն »
Просмотров: 683 | Добавил: Voskanapat | Дата: 19.11.2009 | Комментарии (0)

«Եթե Ռուսաստանը և Վրաստանը կարողանան համաձայնության գալ ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի վերաբացման հարցի շուրջ, Հայաստանը միայն կողջունի այդ փաստը»,- Aysor-ի հետ զրույցում նշեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ըստ Տ. Բալայանի, Հայաստանը պաշտոնապես միջնորդ չի հանդիսանում անցակետի վերաբացման հարցով երկու երկրների միջև տարվող բանակցություններում, և այս պահին Հայաստանի արտաքին գերատեսչությանը հայտնի չեն անցակետի շուրջ ընթացող բանակցությունների մանրամասները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացվել վրաց-ռուսական ցամաքային սահմանի Վերին Լարս անցակետի վերաբացման մասին:
Просмотров: 738 | Добавил: Voskanapat | Дата: 19.11.2009 | Комментарии (0)

Շաքիում 25 տարեկան մի երիտասարդ ինքնասպանություն է գործել: Ինչպես հայտնում է «Այսօր» գործակալությունը, Շաքիի շրջանային ոստիկանության բաժանմունքից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին, մոտավորապես ժամը 20-ին: Շաքիի բնակիչ, 1984 թ. ծնված Դավուդով Էլշան Ասլան օղլուն կախվել է իրենց տան բակում գտնվող շինության ձեղնահարկում: Ինքնասպանության պատճառը հայտնի չէ: Դա վերջին երկու տարիներին Ասլան Դավուդովի ընտանիքում ինքնասպանության երրորդ դեպքն է: Ավելի վաղ նրա զավակներից երկուսն էլ են ինքնասպան եղել: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Ըստ աղբյուրի, Բեյլագանի ոստիկանությունն էլ հայտնել է, որ շրջանի Շահսենեմ գյուղում 9-րդ դասարանի աշակերտ Թյուրքեշ Աբբասգուլուզադեն իրենց տան բակում ինքնասպանություն է գործել` կախվելով ծառից:  

«ԱՆՍ փրեսն» էլ հայտնում է, որ Խաչմազում ծա ... Շարունակություն »
Просмотров: 684 | Добавил: Voskanapat | Дата: 19.11.2009 | Комментарии (0)

-Հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ և դրանց հետագա զարգացումը չպետք է տեղի ունենա Ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումների և 1915թ. հայոց ցեղասպանության չճանաչման հաշվին,- Նյու Յորքում ԱՄՆ հյուսիսային ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի և Կենտրոնական կոմիտեի անդամ Հրայր Բարոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի  վարչապետ Արա Հարությունյանը։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, սփյուռքին և Հայրենիքի միջև կապերը և այլն։

Просмотров: 752 | Добавил: Voskanapat | Дата: 19.11.2009 | Комментарии (0)

Հայաստան համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին Փարիզում մեկնարկեց Հայաստան համահայկական հիմնադրամի ավանդական, 10-րդ հեռախոսամարաթոնը: Այս տարի եւս նոյեմբերի 19-22-ը` չորս օր շարունակ, Ֆրանսիայի հինգ քաղաքներից շուրջ վեց հարյուր կամավոր կզանգահարեն Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին եւ Հիմնադրամի առաջիկա ծրագրերը ներկայացնելով` մասնակցության կոչ կանեն: 
  
Համաեվրոպական հեռախոսամարաթոնի բացմանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա են մեկնել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ տնօրենի խորհրդական Հրաչ Հովհաննիսյանը: 
 
Просмотров: 636 | Добавил: Voskanapat | Дата: 19.11.2009 | Комментарии (0)

Ամերիկացիները` Արցախին /Americans for Artsakh/ կազմակերպությունը Վաշինգթոնում Հայաստանի դեսպանատանը անց է կացրել միջոցառում` նվիրված Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացվածության ակտիվացմանը:
 
ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը և հանրապետությունում առկա ներկա իրավիճակը:
 
Միջոցառմանը նշվել է, որ այսօր Կովկասը նշանակալի տեղ է զբաղեցնում միջազգային քաղաքական կյանքում և շատ կարևոր է հանրության հանգամանալի տեղեկացվածությունը Արցախի մասին, որպեսզի սատարեն նրան`պահպանելու իր ուժն ու նույնականությունը:
Просмотров: 762 | Добавил: Voskanapat | Дата: 19.11.2009 | Комментарии (0)

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսսինջերն անվերապահորեն կողմ է Ռուսաստանի նկատմամբ վարվող Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությանը: Նա վստահ է, որ աշխարհի այնպիսի «թեժ կետերում», ինչպիսիք են Իրաքն ու Աֆղանստանը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ստրատեգիական շահերը համընկնում են, սակայն դա չի նշանակում, որ կարող են լինել մարտավարական տարբերություններ:

Հենրի Քիսսինջերն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության թեմային: «Չեմ կարծում, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ լավ միտք է: Սակայն, մյուս կողմից, կարևոր եմ համարում, որպեսզի Ուկրաինան լինի իսկապես անկախ»:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Քիսսինջերը Ռուսաստանի ապագան ևս չի կապում ՆԱՏՕ-ի հետ ... Շարունակություն »
Просмотров: 708 | Добавил: Voskanapat | Дата: 19.11.2009 | Комментарии (0)

Ղազախստանում 77 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Ղազախստանի հերոս, կինոռեժիսոր Ադրբեջան Մամբետովը: Իր կյանքի վերջին տասը տարիներին Ադրբեջան Մամբետովը եղել է Կապիբեկ Կուանըշբայեւի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Այդ ժամանակահատվածում նա բեմադրել է այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Կոզը Քորփեշ` Բայան Սուլու», «Քըզ Ժիբեկ», «Կարագյոզ», «Քեռի Վանյա », «Այնուհետև լռություն է», «Արյուն և քրտինք» և այլն: Ադրբեջան Մամբետովի վախճանի կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը: «Վստահ եմ, որ նրա լուսավոր կերպարն ու ստեղծագործական ժառանգությունն ընդմիշտ կմնան ղազախ ժողովրդի հիշողության մեջ», – ասված է նախագահի նամակում:
Просмотров: 701 | Добавил: Voskanapat | Дата: 19.11.2009 | Комментарии (0)

Լիտվայում հայտնաբերվել է ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության (ԿՎՀ) գաղտնի բանտ, որի գոյության մասին լրագրողներն իմացել են դեռևս 2009 թվականի ամռանը: Այդ մասին տեղեկություն է տարածել «ABC» հեռուստաընկերությունը: Բանտը գտնվում էր Վիլնյուսից քսան կիլոմետր հեռավորությամբ տեղադրված Անտիվիլայ գյուղի նախկին ձիահեծարանի տարածքում: Այդ տեղեկությունն արդեն հաստատել են Լիտվայի մի պաշտոնյա և ԿՀՎ նախկին աշխատակիցներից մեկը:

Հեռուստաընկերության տեղեկությունների համաձայն, մասնավոր ձիահեծարանը գնվել է 2004 թվականին ԱՄՆ-ում գրանցված Elite ՍՊԸ-ի կողմից: Մի քանի ամիսների ընթացքում շենքը վերանորոգվել է և ամբողջությամբ համապատասխանեցվել իր նոր նշանակությանը: «ABC» հեռուստաընկերության զրուցակիցները հայտնել են, որ հայտնաբերված գաղտնի բանտը ժամանակին եղել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Լիտվայի վճարած «գնի» մի մասը:
... Շարունակություն »
Просмотров: 674 | Добавил: Voskanapat | Дата: 19.11.2009 | Комментарии (0)

Երեկ Ստոկհոլմում ավարտվեց Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, որի արդյունքում կողմերը հայտարարեցին, որ համաձայնության են եկել կլիմային և էներգետիկային վերաբերող հարցերում և չեն կարողացել միասնական դիրքորոշում մշակել Ռուսաստան-Վրաստան հակամարտության կարգավորման գործում:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդհանուր առմամբ գոհ է մնացել գագաթնաժողովի արդյունքներից: «Անդրկովկասում մեր դիրքորոշումները չեն համընկնում, դա պետք է բացեիբաց խոստովանել: Սակայն դա դեռ առիթ չէ, որպեսզի իրավիճակը դրամատիզացնենք: Ընդհակառակը, անհրաժեշտ է մոտեցնել դիրքորոշումները, անհրաժեշտ է ճանապարհներ որոնել ներկայումս Անդրկովկասում ստեղծված ծանր իրավիճակը կարգավորելու համար», – ասել է Ռուսաստանի նախագահը և հավելել, որ կա ... Շարունակություն »
Просмотров: 691 | Добавил: Voskanapat | Дата: 19.11.2009 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ