Блог
Главная »
2011 » Сентябрь » 22 » Ստեֆանու. Թուրքիան կրկին խախտել է միջազգային իրավունքը
17:28 Ստեֆանու. Թուրքիան կրկին խախտել է միջազգային իրավունքը |
«Կիպրոսի հանրապետությունն ափսոսանք է հայտնել՝ Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության միջև երկրամասային ափեզրի բաժանման վերաբերյալ կնքված պայմանագրի կապակցությամբ»,- այս մասին «Իտառ-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Կիպրոսի կառավարության մամլո խոսնակ Ստեֆանոս Ստեֆանուն:
«Թուրքիան կրկին խախտել է միջազգային իրավունքը՝ անօրեն պետության հետ համաձայնագիր է կնքել: Այդ գործողություններով Թուրքիան փորձում է խոչընդոտել Կիպրոսի հանրապետության՝ սեփական ընդերքային ռեսուրսների արդյունահանման ինքնիշխան իրավունքը, որը ճանաչում են ողջ միջազգային հարնությունը»:
Հիշեցնենք, որ Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսն նախօրեին Նյու-Յորքում ստորագրել են համաձայնագիր Կիպրոսի մերձափնյա հատվածում նավթի և գազի արդյունահանման ստորջրյա սահմանի վերաբերյալ: Փաստաթղթի տակ ստորագրել են Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության նախագահ` Դերվիշ Էրողլուն: Համաձայնագիրը ստորագրվել է Կիպրոսի Հանրապետության կողմից ստորջրյա ածխաջրածնային հանածոների արդյունահանման աշխատանքների մեկնարկին ի պատասխան:
Սեպտեմբերի 18-ին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել էր, թե Կիպրոսն սկսելու է փորձնական հորատանցքի փորձարկումը և հանքային պաշարների մշակումը, չնայած Թուրքիայի սպառնալիքներին` խանգարել աշխատանքներին ռազմական ուժի միջոցով:
/Panorama.am/
|
Просмотров: 555 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |