Блог
Главная »
2011 » Сентябрь » 27 » Շարունակվում է Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված հեծանվարշավը
17:48 Շարունակվում է Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված հեծանվարշավը |
Հանրապետության մարզերով շարունակվում է հեծանվարշավը, որը նվիրված է հայ մեծ մտածող, պետական ու ռազմական գործիչ, քաղաքագետ Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
Հեծանվարշավի մասնակիցները երեկ Վանաձորից մտել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաք, որտեղ նրանց դիմավորել են աղ ու հացով: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, հարյուրավոր դպրոցականներ ու ուսուցիչներ, բազմաթիվ դիլիջանցիներ: Բոլորին ողջունել և հեծանվորդներին բարի երթ է մաղթել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ջերմ ընդունելության համար շնորհակալական խոսք է ասել հեծանվարշավի ղեկավար Մարտին Շարբաթյանը: Այնուհետև Դիլիջանի քաղաքապետարանի մոտից միջոցառման մասնակիցներն ուղևորվել են գերեզմանատուն, որտեղ թարմ ծաղիկներ են դրել մեծանուն հայի մոր` Տիրուհի Գյուլնազարի Տեր-Հարությունյանի շիրմին: Դիլիջանից հեծանվորդներն ուղևորվել են Սևան:
Անցնելով Հայաստանի բոլոր մարզերով` վերջնակետը կլինի Կապան քաղաքը, որտեղ կանցկացվի Գարեգին Նժդեհի ծննդյան 125-րդ տարեդարձին նվիրված մեծ միջոցառում: Այս մասին տեղեկացանք Տավուշի մարզպետարանի մամուլի ծառայությունից:
/Panorama.am/
|
Просмотров: 501 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |