Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 10 » Սեյրան Օհանյանն այսօր վերադարձել է Հայաստան
13:29
Սեյրան Օհանյանն այսօր վերադարձել է Հայաստան
Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-9-ը Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակի, ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վժոնտեկի հետ:

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել նաև Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործունեության վերաբերյալ:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրերի ստորագրման, ինչպես նաև ռազմակրթական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

Այցի առաջին օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել էր Կիելցե քաղաքում կազմակերպված պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդես, որի վերաբերյալ Սեյրան Օհանյանը իր տպավորություններն է ներկայացրել Լեհաստանի պաշտպանության ոլորտի պատասխանատուներին և քննարկել հայ-լեհական համատեղ ձեռնարկությունների ստեղծման, պաշտպանական գնումների, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև Վարշավայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի խնդիրները և զարգացման ծրագրերը, իրադրությունը հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում, Հայաստանի անվտանգության մարտահրավերները:
Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է նաև լեհական բանակի պատմության թանգարան, ծաղկեպսակ դրել Անհայտ Զինվորի հուշակոթողին:

/Panorama.am/

Просмотров: 471 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ