Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 29 » Սերժ Սարգսյանը` ֆրանսիացի գործարարներին. Հայաստանը հայտարարել է «Բաց դռների» ներդրումային քաղաքականություն
16:56
Սերժ Սարգսյանը` ֆրանսիացի գործարարներին. Հայաստանը հայտարարել է «Բաց դռների» ներդրումային քաղաքականություն
Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանսիայի գործարարների միությունում աշխատանքային նախաճաշ է ունեցել հայ և ֆրանսիացի գործարարների հետ, որի ժամանակ հանդես է եկել ելույթով: Երկրի ղեկավարը նշել է, որ դարերի խորքից եկող հայ-ֆրանսիական բարեկամությունը խարսխված է մեր երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող հոգևոր և մշակութային ընդհանրությունների վրա: 

«Այդ ընդհանրություններն այնքան խորն են, որ աշխարհագրական դիրքը երբեք էլ խոչընդոտ չի հանդիսացել մեր ժողովուրդների միջև դարեր առաջ հաստատված բարեկամության շարունակական ամրապնդման համար»,-ասել է երկրի ղեկավարը:

«Տնտեսական ոլորտում մեր համագործակցությունը նույնպես պատմական խոր արմատներ ունի: Ֆրանսիացի երկրաբան Ժան Մորգանն առաջինն էր, որ 19-րդ դարում Հայաստանի Ալավերդի կոչվող շրջանում իրականացրեց հանքահետախուզական աշխատանքներ և կազմեց այդ տարածաշրջանի հանքահետախուզական քարտեզը: Եվ այդ ժամանակից ի վեր Հայաստանում պղնձի ձուլումը դրվեց արդյունաբերական հիմքերի վրա: Այսօր էլ Հայաստանում պղնձի և մոլիբդենի արտադրությունը կազմում է մեր տնտեսության մի զգալի մասը: Հայաստանում կառուցված երկաթուղու ինժեներներն էլ են ֆրանսիացիներ, ովքեր այն ժամանակ շատ մեծ, օգտակար աշխատանք կատարեցին Հայաստանի համար: Հայերն էլ իրենց ներդրումն են ունեցել ֆրանսիական տնտեսության զարգացման գործում: Եվ այսօր Ավինյոն քաղաքի կենտրոնում կանգնած է 18-րդ դարի հայազգի գյուղատնտես Ժան Ալթընի, ում անուն ազգանունը Հովհաննես Ալթունյան է, արձանը, ով տորոնի մշակումը ներմուծել է Ֆրանսիա: Այսօր բոլորս ենք հիանում Փարիզի գերող և յուրօրինակ սրճարաններով, սակայն քչերին է հայտնի, որ դեռևս 1672 թվականին այդպիսի սրճարան բացվել է հայազգի գործարար Հարություն Պասկալի կողմից: 

Ֆրանսիայի` հայկական ծագում ունեցող հարյուր հազարավոր քաղաքացիներ այսօր էլ իրենց ստեղծարար աշխատանքով նպաստում են ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի զարգացմանը և ամրապնդում կապերը մեր երկու երկրների միջև: 
Անգնահատելի է նաև Ֆրանսիայի դերը անկախ Հայաստանի զարգացման գործում: Հայաստանը մշտապես կարևորել է Ֆրանսիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, ինչին կոչված է նպաստելու նաև մեր այսօրվա հանդիպումը: Ֆրանսիան հանդիսանում է Հայաստանի առևտրային և խոշոր ներդրումային գործընկերը և գրավում է երկրորդ տեղը Հայաստանի տնտեսությունում կատարված ներդրումների ցուցանիշով, որոնք 2011թ. հուլիսի դրությամբ կազմել են գրեթե 700 մլն., ավելի ստույգ՝ 695 մլն դոլար: Հայաստանում գրանցված է 155 հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն: Ֆրանսիական ներդրումների հաջողված օրինակներ ունենք գրեթե բոլոր ոլորտներում` հեռահաղորդակցություն, խմիչքների արտադրություն, բանկային գործ, դեղագործություն, բժշկություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն: Հայաստանում ներկայացված են այնպիսի խոշոր ֆրանսիական ընկերություններ, ինչպիսիք են «Կրեդիտ Ագրիկոլ բանկը», «Օրանժը», «Պերնո Ռիկարը», «Ալկատելը», «Գրանթ Թորնթոն Ամիոն»: Կարծում եմ, որ նրանք հաջող ներդրումների դասական օրինակ կարող են ծառայել: Տնտեսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ իրավական դաշտը նույնպես ձևավորված է:

Եվ չնայած ձեռքբերումներին, դեռ բավականին անմշակ հնարավորություններ, հեռանկարներ ունենք: Օրինակ, առևտրային կապերի աշխուժացումը. այն հանգամանքը, որ Ֆրանսիան չի մտնում մեր առևտրատնտեսական գործընկերների առաջին տասնյակի մեջ, ուղղակի, անհարիր է մեր հարաբերությունների մակարդակին: 
Մենք իրականացնում ենք մեծ ծրագրեր՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղի և երկաթուղի, ատոմակայանի նոր բլոկի շինարարություն և այս ոլորտներում սպասում ենք մեր ֆրանսիացի գործընկերների ակտիվ մասնակցությանը: Սրանք խոշոր, մեծամասշտաբ, մի քանի միլիարդանոց ծրագրեր են, և իհարկե, մենք կցանկանանք, որպեսզի ֆրանսիական ընկերություններն ակտիվ լինեն, մանավանդ որ այդ բնագավառներում ֆրանսիական ընկերությունները կուտակել են բավականաչափ փորձ: Վերջերս գոհունակությամբ տեղեկացա, որ «Ալսթոմ» և «Արեվա» ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում գործունեություն ծավալելու: Սա շատ ուրախացնող հանգամանք է, եթե այդ տեղեկությունն իրականությանը համապատասխանում է: Եվ, իհարկե, նման օրինակները միայն ողջունելի են ու արժանանալու են մեր ամենայն ուշադրությանը և հոգատարությանը:

Կարծում եմ, որ դեռ առիթ կունենանք ավելի մանրամասն խոսելու Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների մասին: Սակայն ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի ներկա մակրոտնտեսական իրավիճակը կայուն է, սա մեր գնահատականը չէ, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների: Պահպանվում է ֆինանսական և դրամավարկային կայուն իրավիճակը, իսկ օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով Հայաստանը հայտարարել է «Բաց դռների» ներդրումային քաղաքականություն և հանգուցային սկզբունքներ են հռչակվել առավել բարենպաստ ռեժիմը, մեր ազգային հոգատար մոտեցումը և սեփականության բոլոր ձևերի ամուր պաշտպանությունը:

Արևելյան գործընկերության մեկնարկը Հայաստան-ԵՄ հարաբերությունները տեղափոխել է որակական նոր մակարդակ: Սա շատ լուրջ նոր հնարավորություններ է բացում նաև հայ-ֆրանսիական գործարար համագործակցության համար: Առաջինը՝ բանակցելու ենք խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ, ինչի արդյունքում կունենանք ԵՄ-ի հետ ինտեգրված և ազատականացված տնտեսական հարաբերությունների համակարգ: Երկրորդ՝ կնքելու ենք վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիր, ինչը կնպաստի հատկապես միջին բիզնեսի փոխշփումներին: Եվ երրորդ՝ եվրոպական կառույցների ֆինանսական և տեխնիկական, փորձագիտական աջակցությամբ նախաձեռնել ենք մեր երկրում խորը բարեփոխումների անցկացում՝ հարկային և մաքսային ոլորտ, դատական համակարգ, գործարար ընթացակարգերի թեթևացում, ինչը միայն ու միայն հեշտացնելու է ձեր աշխատելու հնարավորությունները, իհարկե, նաև՝ հայ գործարարների հնարավորությունները:

Մեր ֆրանսիական բարեկամներին կոչ եմ անում ակտիվ համագործակցություն հաստատել հայ գործարարների հետ: Անշուշտ չթերագնահատելով գործարար շահի նշանակությունը. բնականաբար առաջին տեղում բիզնեսը պետք է լինի այստեղ որևէ կասկած չկա, բայց դրանով դուք նաև ձեր առանցքային ներդրումը կբերեք մեր տարածաշրջանի հավասարաչափ զարգացմանը` հետևապես և անվտանգության ապահովմանն ու Եվրոպական միության հարևանությամբ խաղաղ ու կայուն գոտու ստեղծմանը։ Եվ վերջապես դուք ձեր վճռական խոսքը կասեք հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման գործում, որովհետև քաջ հայտնի է, որ եթե հարաբերություններում չկան տնտեսական հիմքեր, ապա դրանք վաղ թե ուշ կաղում են։ Իսկ մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հարաբերությունները հարատև զարգանան»,-ելույթում ասել է ՀՀ նախագահը:

/Panorama.am/
 

Просмотров: 484 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ