Блог
Главная »
2011 » Сентябрь » 30 » Սերժ Սարգսյան. ԼՂ բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը
17:31 Սերժ Սարգսյան. ԼՂ բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը |
«Չլուծված հակամարտությունները պետք է ստանան իրենց արդարացի և կայուն լուծումը: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին»,-այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Վարշավայում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովին:
Իր խոսքում երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար խնդրի լուծման բանալին ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու նրա կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինումն ապահովելու մեջ է:
ՀՀ նախագահը նաև ասել է, որ իր տարածքում հաստատելով տևական խաղաղություն և բարեկեցություն՝ Եվրամիությունը աշխարհին ներկայանում է որպես քաղաքական և տնտեսական ինտեգրացիայի յուրատեսակ օրինակ: «Հավատացած եմ, որ կարող ենք այս փորձը տեղայնացնել նաև Հարավային Կովկասում»,-ելույթում նշել է երկրի ղեկավարը, ապա ընդգծել. «Լեռնային Ղարաբաղի բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը: Նրանք մեծ ջանքեր են ներդնում իրենց հաստատությունները զարգացնելու հենց այն արժեքներին համապատասխան, որոնք մենք հռչակում ենք ընդհանուր, և դա, անշուշտ, արժանի է ուշադրության ու աջակցության: Ավելին, ուշադրության այդ դաշտից Լեռնային Ղարաբաղի հանրության դուրս մնալը ոչ մի կերպ չի նպաստում հակամարտության արդարացի կարգավորմանը»:
/panorama.am/
|
Просмотров: 517 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |