Блог
Главная »
2009 » Ноябрь » 11 » «ՔԱԿ-ը, հայերը և ահաբեկիչները թուրքերի թշնամիներն են»
10:56 «ՔԱԿ-ը, հայերը և ահաբեկիչները թուրքերի թշնամիներն են» |
Երեկ թուրքական խորհրդարանում հրահրոց է տեղի ունեցել իշխող Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչների և ընդդիմադիր պատգամավորների միջև քրդական հարցի քննարկման ընթացքում: Այդ մասին հաղորդում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները:
Սկզբում ընդդիմադիր պատգամավորները խանգարել են ներքին գործերի նախարար Բաշիր Աթալայի ելույթը` նրա խոսքի ժամանակ բարձրացնելով տարբեր ցուցապաստառներ հետևյալ արտահայտություններով. «ՔԱԿ-ը, հայերը և ահաբեկիչները թուրքերի թշնամիներն են», «Չմոռանանք Աթաթյուրքի անունը» և այլն:
Թուրքիայի ծորհրդարանի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը, տեսնելով, որ կրքերը բորբոքվում են, ընդհատել է նախարար Աթալայի խոսքը և կոչ արել իջեցնել ցուցապաստառները: Սակայն երբ իշխող կուսակցության փոխնագահա Սուադ Քալըջը մեղադրել է ընդդիմությանը Թուրքիայի ազգային շահերի դավաճանության մեջ, ընդդիմության և իշխանության պատգամավորների միջև ձեռնամարտ է սկսվել: Արդյունքում «քրդերի խնդրի ժողովրդավարական լուծում» գտնելուն նվիրված քննարկումները հետաձգվել են մինչև նոյեմբերի 12-ը:
|
Просмотров: 771 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |