Блог
Главная »
2011 » Сентябрь » 27 » ՊՆ-ն համալրվել է 19 քաղաքացիական ծառայողներով
17:13 ՊՆ-ն համալրվել է 19 քաղաքացիական ծառայողներով |
Պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել 19 քաղաքացիական ծառայողների երդման և վկայականների հանձման հանդիսավոր արարողությունը:
Պն հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ստանձնելով ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը` պաշտպանության նախարարության նոր աշխատակիցները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները` պահպանելով պետական ու ռազմական գաղտնիքը:
Միջոցառմանը ներկա էին և քաղծառայողներին ողջունել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
/Panorama.am/
|
Просмотров: 506 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |