Блог
 Главная » 
2011 » Сентябрь » 22 » ՊՆ. ՀՀ-ն անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել
| 17:22  ՊՆ. ՀՀ-ն անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել | 
| «Կարող եմ միայն նշել, որ Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր ոչ պիտանի սպառազինություն երբեք չի գնել»,-նման հայտարարությամբ հանդես է եկել պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները , թե իբր Հայաստանը Մոլդովայից գնել է ոչ պիտանի ռազմական տեխնիկա: 
 «ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ու գնումները իրականացվում են ՀՀ օրենսդրության և միջազգային համապատասխան նորմերի ու պարտավորությունների շրջանակներում: Ելնելով ազգային անվտանգության շահերից` սպառազինության գնումների քանակի, տեսականու և վաճառող կողմի վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն»,-ասել է Դ. Կարապետյանը: 
 /Panorama.am/ | 
| Просмотров: 445 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |