ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Ջասթին Ֆրիդմանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը տարածաշրջանային այցով կլինի Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ, նա նախատեսում է հանդիպումներ պետական պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ և քննարկելու երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր:
Հայաստանում պ-ն Ֆրիդմանը քննության կառնի հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները` շեշտադրելով անվտանգության, տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների հարցում երկկողմ համագործակցության ընդհանուր ռազմավարական շահերը:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկ Ս. Ռուբինը հոկտեմբերի 16-ից 22-ը տարածաշրջանային այցով կլինի Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում` հանդիպումներ ունենալու պետական պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ:
Հայաստանում պետքարտուղարի փոխտեղակալ Ռուբինը քննության կառնի հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները` շեշտադրելով անվտանգության, տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների հարցում երկկողմ համագործակցության ընդհանուր ռազմավարական շահերը:
/Panorama.am/
|