Блог
Главная »
2011 »
Сентябрь »
9 » Պան Գի Մունը կոչ է արել ընդունել Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կոնվենցիան
17:47 Պան Գի Մունը կոչ է արել ընդունել Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կոնվենցիան |
ՄԱԿ-ի գլախավոր քարտուղար Պան Գի Մունը սեպտեմբերի 11 ահաբեկչական գործողությունների տարելիցի նախօրեին կրկին հայտարարել է Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կոնվենցիայի ընդունման անհրաժեշտության մասին: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ՄԱԿ-ի գլախավոր քարտուղարը այս մասին նշել է Ավստրալիա կատարած այցի շրջանակներում:
Նշենք, որ ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրվել է Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ավելի քան 13 պայմանագիր: Այնուամենայիվ, Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հանընդհանուր կոնվենցիայի ընդունման գործընթացը անընդհատ ձգձգվում է:
Հատկանշական է, որ սույն գործընթացի արգելական գլխավոր պատճառը ահաբեկչություն եզրույթի շուրջ բանավեճերն են: Միջազգային հանրությունը դեռևս չի կարողանում գալ ընդհանուր հատարարի այն հարցերի շուրջ, թե ինչը կարելի է որակել ահաբեկչություն և ում կարելի է համարել ահաբեկիչ:
Ափսոսանք հայտելով այս ամենի կապակցությամբ՝ Պան Գի Մունը հատուկ ընդգծել է որ անկախ հանգամանքներից՝ ահաբեկչությունը ենթական չէ արդարեցման:
/Panorama.am/
|
Просмотров: 458 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |