Блог
Главная »
2011 »
Сентябрь »
26 » Նիդերլանդներում հանգստյան օրերին նշել են ՀՀ անկախության 20-ամյակը
16:17 Նիդերլանդներում հանգստյան օրերին նշել են ՀՀ անկախության 20-ամյակը |
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում շաբաթ օրը ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մասնակցությամբ Նիդերլանդների Ալմելոյի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում տեղի է ունեցել տոնական միջոցառում:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, իր ելույթում դեսպան Աղաջանյանն անդրադարձել է անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին, տնտեսական և քաղաքական այն դժվարություններին, որոնք կարողացել է հաղթահարել նորաստեղծ հանրապետությունը` դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ և հուսալի գործընկեր: Դեսպանը կարևորել է հայ ժողովրդի միասնականությունն ու վճռականությունն պետության կայացման և շարունակական զարգացման գործում:
Երեկոյի ընթացքում հայկական ազգային երգերի կատարմամբ հանդես է եկել Ալմելոյի «Գեղարդ» երգչախումբը:
Դրան հաջորդող կիրակի օրը Հաագայի «Աբովյան» մշակութային միությունը կազմակերպել էր հանդիսավոր ցերեկույթ` նվիրված ՀՀ անկախության 20 ամյակին: Ներկաների առջև ելույթ է ունեցել դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, որից հետո պատասխանել է ՀՀ արտաքին քաղաքականության, տնտեսության, ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև Հայաստանում տուրիզմի զարգացման վերաբերյալ բազմաթիվ հարցերի: Միջոցառմանը հայկական դասական երգերի կատարմամբ հանդես է եկել հայտնի երգչուհի Սվետլանա Աղաջանյանը:
/Panorama.am/
|
Просмотров: 388 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |