Блог
Главная »
2009 »
Ноябрь »
11 » Լևոն Մելիք–Շահնազարյան. «Համոզված եմ, որ արձանագրությունները չեն վավերացվելու, մինչև չլուծվի արցախյան հարցը»
13:15 Լևոն Մելիք–Շահնազարյան. «Համոզված եմ, որ արձանագրությունները չեն վավերացվելու, մինչև չլուծվի արցախյան հարցը» |
-Թուրքերի այն ատելությունը, որը մենք այսօր տեսնում ենք հայերի նկատմամբ, արձանագրությունների վավերացման կամ չվավերացման դեպքում չի փոխվելու,-«7օր»-ին ասել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Բաշիր Աթալայի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բարձրացրել են «Ահաբեկիչներն ու հայերը թուրքերի թշնամիներն են», «Չենք թողնի մոռանալ Աթաթուրքի անունը» և նմանատիպ այլ գրություններով պաստառներ։ Այդ ամենի հետևանքով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու ընդդիմության ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Լ. Մելիք Շահնազարյանը նշել է նաև, որ հայերս պետք է լավ հասկանանք՝ Թուրքիան եղել և շարունակելու է մնալ թշնամի պետություն, քանի որ ցանկացած ազգի մտածելակերպը հնարավոր չէ փոխել մեկ-երկու ամսում և նույնիսկ տարում։ Հայաստան-Թուրքիա արձանագրություններն էլ, քաղաքագետի համոզմամբ, թուրքական խորհրդարանում չեն վավերացվի՝ առանց ԼՂ-ի նախապայմանի։
-Համոզված եմ, որ արձանագրությունները չեն վավերացվելու, մինչև չլուծվի արցախյան հարցը՝ այս կամ այն ձևով։ Այս արձանագրությունները կապ չունեն հայ-թուրքական կամ Թուրքիա- Արևմուտք հարբերությունների հետ: Դրանք ավելի շատ կապ ունեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Իսկ քանի որ Ադրբեջանն այսօր այդ արձանագրություններին համաձայն չէ, և Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա ազդելու բավական լուրջ լծակներ ունի, այս արձանագրությունները չեն վավերացվելու։
|
Просмотров: 650 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |