Блог
Главная »
2011 »
Сентябрь »
22 » Կրկնակի աճել է թուրք դիմորդների հետաքրքրությունը հայերենի նկատմամբ
16:58 Կրկնակի աճել է թուրք դիմորդների հետաքրքրությունը հայերենի նկատմամբ |
Թուրքիայի Կայսերի (նախկին Կեսարիա) քաղաքի «Էրջիյես» համալսարանում անցած տարի բացված հայերեն և եբրայերեն լեզուների ու գրականության ամբիոնների նկատմամբ հետաքրքրությունն աճել է թուրք դիմորդների շրջանում: Այս մասին թուրքական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցին հայտնել է համալսարանի պրոռեկտոր Մեթին Հյուլագյուն: Նրա տեղեկացմամբ` 2011-ի ընդունելությանն արձանագրվել է հիշյալ բաժիններ դիմած ուսանողների թվի շեշտակի ու կրկնակի աճ: Այսպես` եբրայերենի բաժին են ընդունվել 28-ից դիմածներից 20-ը` նախորդ տարվա 12-ի փոխարեն: Իսկ հայոց լեզվի և գրականության բաժին են ընդունվել 15 դիմածներից 12-ը` նախորդ տարվա 6-ի փոխարեն:
Մեթին Հյուլագյուն վստահեցրել է, որ եբրայերենի ու հայերենի ապագա թուրք մասնագետները հաստատ գործազուրկ չեն լինի: Նրանց պահանջարկը մեծ է թե մասնավոր սեկտորում և թե հանրային ոլորտում: «Թուրքիան առևտրական և մշակութային կապերի մեջ է Իսրայելի ու Հայաստանի հետ: Այդ լեզուները լավ յուրացնող մեր շրջանավարտները հանգիստ կարող են աշխատանք գտնել մեծ ընկերությունների արտահանման կամ ներմուծման բաժանմունքներում»,- ասել է Հյուլագյուն:
/Panorama.am/
|
Просмотров: 403 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |