Блог
Главная »
2011 »
Сентябрь »
26 » Իսրայելում Հայաստանի դեսպան. Հայաստանը այսօր հաստատել է իր դիրքը որպես վստահելի գործընկեր
16:19 Իսրայելում Հայաստանի դեսպան. Հայաստանը այսօր հաստատել է իր դիրքը որպես վստահելի գործընկեր |
Երուսաղեմի «Notre Dame» կենտրոնում սեպտեմբերի 21-ին ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի կողմից կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին:
ԱԳՆ փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին Իսրայելի Կառավարության և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսրայելում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, քրիստոնյա եկեղեցիների առաջնորդներ, գիտական, ֆինանսատնտեսական, հասարակական-քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական, հրեական, արաբական և այլ համայնքների անդամներ:
Ողջույնի խոսքով դիմելով հյուրերին` ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը ընդգծել է, որ «անգամ անկախության հռչակումից հետո հայ ժողովուրդը հաստատակամ էր իր ձեռքբերումները պաշտպանելու, զարգացող, ժողովրդավարական և բարգավաճող հասարակություն ստեղծելու գործում»: Նա նշել է, որ Հայաստանը այսօր հաստատել է իր դիրքը որպես վստահելի գործընկեր և վայելում է միջազգային հանրության աջակցությունը:
/Panorama.am/
|
Просмотров: 445 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |