Блог
Главная »
2009 » Ноябрь » 14 » Հայաստանի և ԼՂՀ պատվիրակությունները մասնակցել են World Travel Market ցուցահանդեսին
14:01 Հայաստանի և ԼՂՀ պատվիրակությունները մասնակցել են World Travel Market ցուցահանդեսին |
Նոյեմբերի 9-12-ը Լոնդոնում անցկացվել է WTM (World Travel Market) զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը, որին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության (ԶԶՀԳ) և զբոսաշրջության ասպարեզում հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ:
Առաջին անգամ ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը` ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ: Ցուցահանդեսի առաջին օրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տաղավարներ է այցելել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, ով զրուցել է մասնակիցների հետ և քննարկել բրիտանական շուկայում Հայաստանի ու Ղարաբաղի հանրապետությունների առավել արդյունավետ ներկայացման հնարավորությունները, հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։
|
Просмотров: 703 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |