Блог
Главная »
2011 »
Сентябрь »
28 » Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳՆ-ները կազմակերպել են խորհրդատվություն
16:43 Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳՆ-ները կազմակերպել են խորհրդատվություն |
Սեպտեմբերի 27-ին Բեռլինում Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարությունների միջեւ տեղի ունեցան խորհրդատվություններ արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման թեմայով, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Խորհրդատվությունների շրջանակներում ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը եւ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցան Գերմանիայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարության եւ աշխատակիցների հետ, ծանոթացան իրենց գերմանացի գործընկերների կողմից տարվող աշխատանքներին, քննարկեցին համագործակցության հնարավորությունները:
Բեռլինում հանդիպումներ տեղի ունեցան նաեւ Գերմանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի բաժնի ղեկավարների, ինչպես նաեւ ԱԳՆ Ճգնաժամային իրավիճակների արձագանքման կենտրոնի տնօրինության հետ:
/Times.am/
|
Просмотров: 433 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |