Блог
Главная »
2011 » Сентябрь » 22 » Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօր կմեկնի Բաքու
17:17 Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօր կմեկնի Բաքու |
Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը կմեկնի Բաքու` մասնակցելու սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մեր երկրի մարզական պատվի պաշտպանության գործը վստահված է 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանին (Երևան), 52 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանին (Էջմիածին), 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովին (Գյումրի), 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանին (Գյումրի), 64 կգ քաշային Հրաչ Ջավախյանին (Վանաձոր), 69 կգ քաշային Սամվել Մաթևոսյանին (Վանաձոր), 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանին (Էջմիածին), 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանին (Վանաձոր) և գերծանրքաշային Արմեն Սիմոնյանին (Աբովյան): Այս մասին մեր թղթակցին հայտնեցին ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից:
Հայ բռնցքամարտիկներին մրցավայր են ուղեկցելու վաստակավոր մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանը, Կարեն Աղամալյանը և Մեխակ Ղազարյանը: Սպասվում է չափազանց լարված պայքար, քանի որ մասնակիցները մենամարտելու են ոչ միայն մեդալների, այլև Օլիմպիական ուղեգրերի համար: Հիշեցնենք, որ լոնդոնյան Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան լավագույն վեցյակում տեղ գրաված մարզիկները:
/Panorama.am/
|
Просмотров: 507 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |