Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2009 » Ноябрь » 11 » Հակամարտությունների կարգավորումը կփոխի Կովկասյան տարածաշրջանի միջազգային ընկալումը. Բայնա
10:58
Հակամարտությունների կարգավորումը կփոխի Կովկասյան տարածաշրջանի միջազգային ընկալումը. Բայնա
Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի խորհրդարանի նախագահ Բելա Կատոնայի և վարչապետ Գորդոն Բայնայի հետ։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ գործակալությունը:

Հունգարիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը Հայաստան-Հունգարիա միջպետական հարաբերություններն առաջ մղելու գործում երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի զարգացումը և համագործակցությունը միջազգային միջխորհրդարանական կառույցներում։

Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնայի հետ հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու հնարավորությունները։ Կողմերը նշել են, որ մի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի պետական այցը Հունգարիա և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, մյուս կողմից` երեկ Բուդապեշտում ստորագրված միջգերատեսչական համագործակցության արձանագրությունները, հայ-հունգարական գործարար համաժողովն ու շփումները նպաստավոր միջավայր են ստեղծում երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկություն ունի նոր թափ հաղորդել Հունգարիայի հետ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում գործակցության խորացմանը։ ՀՀ նախագահն ու Հունգարիայի վարչապետը ընդգծել են իրենց պատրաստակամությունը` աջակցելու բոլոր այն գործարար նախաձեռնություններին ու ներդրումային ծրագրերին, որոնք կծնվեն գործարար համաժողովի արդյունքում։

Նախագահ Սարգսյանի և վարչապետ Բայնայի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած բարդությունների հաղթահարման ուղղությամբ երկու երկրների կառավարությունների կողմից ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումներին և գլոբալ տնտեսության առկա իրավիճակին։ Հունգարիայի վարչապետը ևս շեշտել է, որ Հունգարիան կարևորում է Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականությունը և Եվրամիությունում 2011 թ. իր նախագահության ընթացքում շարունակելու է այն դիտել որպես կարևոր առաջնահերթություն։ Սերժ Սարգսյանն իր հերթին նկատել է, որ Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականությունը հնարավորություն է ընձեռում մի կողմից հարաբերությունները զարգացնելու Եվրամիության ու նրա առանձին երկրների հետ, իսկ մյուս կողմից` խթանելու բարեփոխումների գործընթացը մեր երկրում։

Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնայի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Թուրքիայի հետ ողջամիտ ժամկետներում և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ մեր երկրի մոտեցումները։ Հունգարիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը ողջունում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների ստորագրումը և աջակցում է այդ գործընթացին։ Գորդոն Բայնան շեշտել է, որ տարածաշրջանում առկա խնդիրների ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը, բացի երկկողմ հարաբերությունների հաստատումից, կփոխի նաև ողջ տարածաշրջանի միջազգային ընկալումը` նպաստելով կայունության, զարգացման, տևական խաղաղության, գործընկերության ոգու ու փոխվստահության ամրապնդմանը։ 

Просмотров: 703 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ