Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2009 » Ноябрь » 14 » Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված չէ միայն հակամարտող կողմերից. փորձագետ
14:04
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված չէ միայն հակամարտող կողմերից. փորձագետ
Միացյալ Նահանգների նախագահի նախկին հատուկ խորհրդական Մարկ Մեդիշը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված չէ միմիայն հակամարտող կողմերից։ Այդ մասին գրում է Tert.am-ը:

«Որպես մարդ, ով աշխատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների շուրջ Քլինթոնի վարչակազմի օրոք, ես վաղուց կարծում էի, որ կարգավորման փոխադարձ ընդունելի լուծումը հնարավոր է ձեռք բերել, բայց, ցավոք, տարբեր մայրաքաղաքներում օպորտունիստական քաղաքական հաշվարկներն արգելափակել են այն»,- նշել է փորձագետը։

Խոսելով Հարավային Կովկասում կայունության պայմանների մասին՝ Մեդիշը նշել է, որ հակամարտող կողմերը հասկացել են, որ առճակատման ճանապարհը չափազանց վտանգավոր է և չի բխում ոչ մեկի շահերից։

Նրա խոսքով՝ սառեցված հակամարտությունների ապասառեցումը, ինչպես դա արեցին Վրաստանն ու Ռուսաստանը նախորդ տարի, կարող է վերածվել «Պանդորայի արկղի»։ «Այդ իսկ պատճառով ջանքերը կրկին պետք է կրկնապատկվեն տարածաշրջանի բոլոր հակամարտությունների բանակցային, խաղաղ հանգուցալուծման համար՝ միջազգային միջնորդների օգնությամբ, այն մակարդակով, որը որ անհրաժեշտ է»,- Մեդիշի խոսքերն է մեջբերում Trend-ը։

Մեդիշը նաև մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի կասկածները, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում առաջընթացի՝ հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից։

«Ինձ համար դժվար է կանխատեսել ԱՄՆ Կոնգրեսի պահվածքը, այդ իսկ պատճառով ես կցանկանայի զգուշանալ իմ հայտարարություններում՝ երկու երկրների խորհրդարանների վերաբերյալ։ Ամեն դեպքում, հայ-թուրքական հարաբերությունները հարկ է ողջունել որպես տարածաշրջանի կայունացման և ինտեգրման ուղղությամբ տարվող քայլ»,- եզրափակել է վերլուծաբանը։

Просмотров: 731 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ