Սեպտեմբերի 15-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա Կերպարվեստի համահայկական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը, որ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին, կազմակերպում է ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ, տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից:
Ցուցահանդեսին ներկայացված են հայազգի ստեղծագործողների աշխատանքներ Սիրիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վրաստանից, Էստոնիայից, Իտալիայից, Բելգիայից, Իրաքից, Ուկրաինայից և Ավստրալիայից:
Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու նկարիչներ Վիգեն Շառոյանը, Զավեն Բարդակչյանը, Արտո Համբարձումյանը, Հրազդան Թոքմաջյանը` Սիրիայից, Եվգինե դը Գրիֆը Կանադայից, Հենրիկ Վարդենիկցին` ԱՄՆ-ից և Թենգիզ Միկոյանցը, Մարինա Խաչատուրովան, Դիանա Ալավերդովան, Գայանե Մանասյանը, Լանա Բաբայանը` Վրաստանից:
/Times.am/
|