Блог
Главная »
2011 »
Сентябрь »
22 » Դ.Տոնոյան. «Զորահանդեսներին այլ պետությունների ստորաբաժանումների մասնակցությունը ընդունված միջազգային պրակտիկա է»
17:10 Դ.Տոնոյան. «Զորահանդեսներին այլ պետությունների ստորաբաժանումների մասնակցությունը ընդունված միջազգային պրակտիկա է» |
ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մեկնաբանել է ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսին ՌԴ 102-րդ ռազմակայանի զորախմբի մասնակցության կապակցությամբ հասարակության որոշ շրջանակների մոտ ձևավորված դժգոհության փաստը:
Դ.Տոնոյանը լրատվամիջոցների համար հաստատել է, որ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում հայ զինծառայողների հետ քայլել են նաև Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի զինծառայողները:
«Այս երկիրն իր անուրանալի աջակցությունն է բերում մեր երկրի անվտանգության, այն է` անկախության ապահովման գործում, ինչի վառ ապացույցն է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակը: Եվ Ռուսաստանի համար «օտար երկիր» արտահայտությունը կիրառելը ոչ միայն համահունչ չէ իրականությանը, այլև խորթ է հնչում բոլոր նրանց համար, ովքեր տարիների ընթացքում ականատեսն են ՌԴ -ՀՀ համատեղ ռազմական ծրագրերի հաջող իրականացման»,- ասել է ՀՀ ՊՆ տեղակալը:
Նա նաև նշել է, որ զորահանդեսներին այլ պետությունների ստորաբաժանումների մասնակցությունը ընդունված միջազգային պրակտիկա է: «Օրինակ ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտը մի քանի ամիս առաջ մասնակցել է Իտալիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված զորահանդեսին: Նման պրակտիկա կա նաև Ֆրանսիայում»,- ընդգծել է Դ.Տոնոյանը:
/Times.am/
|
Просмотров: 429 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |