Блог
Главная »
2011 » Сентябрь » 22 » Չեխիայում բացվել է հայ նկարիչների ցուցահանդես
17:08 Չեխիայում բացվել է հայ նկարիչների ցուցահանդես |
Չեխիայի մայրաքաղաքի GH Gallery ցուցասրահում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված Չեխիայի հայ նկարիչների ցուցահանդեսի բացումը: Սրահում ցուցադրվում են 14 նկարիչների շուրջ 30 աշխատանքներ:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, բացման խոսքով հանդես է եկել Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա շնորհավորել է ներկաներին Հայաստանի անկախության հոբելյանի առթիվ` կարևորելով մշակույթի, մասնավորապես գեղարվեստի դերը հայ ազգի պատմության մեջ և հոգևոր կյանքում:
Այնուհետև ելույթ են ունեցել Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայության հոգևոր հովիվ Բարսեղ Փիլավչյանը և ցուցասրահի տնօրեն Մարիամ Ղարիբյանը:
Միջոցառմանը ներկա էին չեխ և հայ նկարիչներ, արվեստագետներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ,այլ բարձրաստիճան հյուրեր: Ցուցահանդեսն իր աշխատանքը կշարունակի մինչև հոկտեմբերի 7-ը:
/Times.am/
|
Просмотров: 516 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |