Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 22 » Բելառուսում անցկացվել են Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ
17:27
Բելառուսում անցկացվել են Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ
Սեպտեմբերի 20-ին Բելառուսի ազգային մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի մամուլի ասուլիսը` նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին:

ՀՀ արտաքին գործերի նախարարութան մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամ` ՀՀ դեսպանը ներկայացրել է անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի զարգացման ուղին, բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունները, ինչպես նաև կարևորել ԱՊՀ դերը, որի ակտիվ մասնակիցն է Հայաստանը:

Խոսելով առևտրատնտեսական երկկողմ հարաբերությունների մասին` Հայաստանի դեսպանը ընդգծել է, որ վերջին տաս տարիների ընթացքում երկկողմ առևտրաշրջանառության ծավալը աճել է ավելի քան 20 անգամ: Դեսպան Խաչատրյանը նաև նշել է, որ մայիսի 18-ին կայացած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական այցի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական բնագավառներում և արդյունաբերական կոոպերացիայի խորացման նպատակով համագործակցության ընդլայնման հնարավորություններ, որոնց իրագործման համար կողմերը ներկայումս մանրակրկիտ և հետևողական աշխատանքներ են տանում: Քաղաքական երկխոսության տեսանկյունից դեսպան Խաչատրյանը կարևորել է վերջերս Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Մինսկ կատարած այցելությունը և բովանդակալից բանակցությունները Բելառուսի նախագահի և արտգործնախարարի հետ:

Սեպտեմբերի 20-ին ԱՊՀ քարտուղարության շենքում ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ցուցահանդես, որին ներկա էին Մինսկում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, ԱՊՀ գործադիր քարտուղարության աշխատակիցներ, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթ են ունեցել ԱՊՀ և այլ կանոնադրական կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, ինչպես նաև ԱՊՀ քարտուղարության պատասխանատու աշխատակիցներ, ովքեր բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության դերը ԱՊՀ կառույցներում:

Սեպտեմբերի 21-ին ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, հայ համայնքի և Բելառուսի մտավորականության ներկայացուցիչներ:

Իր ելույթում ՀՀ դեսպանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 20-ամյա ուղին: Ողջույնի խոսքով հանդես է եկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն:
Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված տոնական համերգ:

/Panorama.am/
 
Просмотров: 456 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ