Блог
Главная »
2011 »
Сентябрь »
22 » Արցախը որպես անկախ պետություն ներկայացրած ռուս լրագրողը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի նշանառության ներքո
17:45 Արցախը որպես անկախ պետություն ներկայացրած ռուս լրագրողը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի նշանառության ներքո |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարությունը ուսումնասիրում է ռուս լրագրող Միխայիլ Մարտունինի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության փաստը: Այս մասին, «1Նյուզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը:
Աբդուլլաևի խոսքերով՝ «Ադրբեջանի արտգործնախարարությունը հանձնարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը հետաքննել վերոնշյալ տեղեկությունը»:
Հիշեցնենք, որ վերջերս ռուսական «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը հրապարակել էր Միխայիլ Մարտունինի հեղինակային հոդվածը՝ «Սաթի մեջ սառչած պատերազմ» խորագրով:
Ադրբեջանական կողմի զայրույթն է հարուցել մի շարք հանգամանքներ, մասնավորապես այն, որ վերոնշյալ հոդվածում ԼՂՀ ներկայացվում է որպես անկախ, ինքնուրույն պետություն:
/Panorama.am/
|
Просмотров: 484 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |