Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Сентябрь » 9 » Ամերիկացի կոնգրեսմեն. Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ անկախ Արցախի դրոշը հպարտորեն կծածանվի ամբողջ աշխարհի վրա
17:34
Ամերիկացի կոնգրեսմեն. Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ անկախ Արցախի դրոշը հպարտորեն կծածանվի ամբողջ աշխարհի վրա
Ամերիկացի կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնե կրտսերը ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից:

«Հարգելի պարոն Նախագահ, թույլ տվեք շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) ժողովրդին և անձնապես Ձեզ ԼՂՀ անկախության 20-ամյակի առթիվ, որը անկախության համար ձեր պայքարի ևս մեկ կարևոր ուղենիշ է խորհրդանշում: 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հայտարարել է ազատ և ժողովրդավարական պետություն կառուցելու իր մտադրության մասին և հաստատուն քայլերով գնում է այդ ճանապարհով: Դուք հաջողությամբ պաշտպանել եք ձեր երկիրը ռազմական ագրեսիայից: Արցախի շատ խիզախ որդիներ և դուստրեր իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի ազատության: Արդար գործի նկատմամբ ձեր հաստատուն հավատը և տոկունությունը ձեզ հետագա հաղթանակներ են բերել պատերազմից ավերված տնտեսության վերականգնման, ժողովրդավարության ամրապնդման և կայուն զարգացման ու բարգավաճման համար ամուր հիմքերի ստեղծման գործում»,- ասվում է նամակում:

Իր նամակում կոնգրեսմենն ընդգծել է, որ «անցած 20 տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) ապացուցել է իր կենսունակությունը, իր ամուր նվիրվածությունը ազատության, խաղաղության և ժողովրդավարության համընդհանուր արժեքներին»:

«Ես բարձր եմ գնահատում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման նկատմամբ ձեր կառուցողական մոտեցումն ու հետևողական աջակցությունը և վստահեցնում Ձեզ Արցախի անվտանգության և զարգացման գործին մեր հաստատուն նվիրվածության մեջ: Հպարտության զգացումով ես կանգնած եմ ձեր կողքին դեպի ազատություն տանող ձեր հերոսական ուղու վրա և աջակցում եմ ձեր ջանքերին` հասնելու ձեր անկախության պաշտոնպես, միջազգայնորեն ճանաչմանը: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ անկախ Արցախի դրոշը հպարտորեն կծածանվի ամբողջ աշխարհի վրա` որպես ձեր ժողովրդավարական երազանքի իրականացման վկայություն»,- նշված է Ֆրենկ Փալոնե կրտսերի հղած նամակում:

/Panorama.am/

Просмотров: 484 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ