Ղազախստանում 77 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Ղազախստանի հերոս, կինոռեժիսոր Ադրբեջան Մամբետովը: Իր կյանքի վերջին տասը տարիներին Ադրբեջան Մամբետովը եղել է Կապիբեկ Կուանըշբայեւի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Այդ ժամանակահատվածում նա բեմադրել է այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Կոզը Քորփեշ` Բայան Սուլու», «Քըզ Ժիբեկ», «Կարագյոզ», «Քեռի Վանյա », «Այնուհետև լռություն է», «Արյուն և քրտինք» և այլն: Ադրբեջան Մամբետովի վախճանի կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը: «Վստահ եմ, որ նրա լուսավոր կերպարն ու ստեղծագործական ժառանգությունն ընդմիշտ կմնան ղազախ ժողովրդի հիշողության մեջ», – ասված է նախագահի նամակում: