Блог
Главная »
2011 »
Сентябрь »
24 » Ադրբեջանի քաղաքացուհին` Ալիևին. «Մորս մարդասպանը կանգնած է կողքիդ»
16:24 Ադրբեջանի քաղաքացուհին` Ալիևին. «Մորս մարդասպանը կանգնած է կողքիդ» |
Խաչմազ կատարած այցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հոր` Հեյդար Ալիևի հուշարձանին ծաղիկներ դնելու պահին հրապարակի բնակելիներից մեկի տանիքից մի քաղաքացուհի բացականչել է. «Մորս մարդասպան, Խաչմազի գործադիր իշխանության ղեկավար Շամսադդին Խանբաբաևը կանգնած է նախագահի կողքին»: Այս մասին «Ենի Մուսավաթ»-ին հայտնել է իրադարձության ականատեսներից մեկը:
Աղբյուրի խոսքով` այդ անսպասելի բացականչությունը գրավել է յուրաքանչյուրի` այդ թվում նաև Ալիևի ուշադրությունը: Նրան պահպանող` իրենց թույլ տված սխալից անակնկալի եկած թիկնապահներն անմիջապես շենքի տանիքից իջեցրել են կնոջը և տարել հարցաքննության: Պարզվել է, որ այդ կինը Խաչմազի շուկայի` անցյալ տարի սպանված սեփականատեր Նաջիբա Բաբաևայի դուստր Գյուլնարան է: Նա արդեն երկար ժամանակ պնդում է, որ իր մորը դիտավորյալ սպանել են Խաչմազի ղեկավարները: Հարցաքննությունից հետո կինն ազատ է արձակվել:
Թերթը հայտնում է, որ Գյուլնարայի գործողությունը միջոցառմանը մասնակից ղեկավարների, հատկապես Խաչմազի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Շ.Խանբաբաևի մոտ շոկ է առաջացրել: Թերթը նշում է, որ Ն.Բաբաևայի դիակը 2010 թ-ի սեպտեմբերին հայտնաբերել են Խաչմազի իր բնակարանում: Սակայն, տուժած ընտանիքի անդամների կարծիքով` նրա իրական մարդասպանը կամ էլ սպանության պատվիրատուն դեռևս հայտնաբերված չէ:
/Panorama.am/
|
Просмотров: 522 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |