Блог
Главная »
2011 »
Сентябрь »
29 » 2011թ.-ի «Լավագույն ուսուցիչ»-ն ու «Լավագույն դաստիարակ»-ը կպարգևատրվեն «Շեվրոլետ-ավեո» մակնիշի ավտոմեքենայով
17:17 2011թ.-ի «Լավագույն ուսուցիչ»-ն ու «Լավագույն դաստիարակ»-ը կպարգևատրվեն «Շեվրոլետ-ավեո» մակնիշի ավտոմեքենայով |
ՀՀ կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմին հատկացվեց 10 մլն դրամ` 2011 թ-ի «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շեվրոլետ-ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով: Ինչպես նշեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արդեն 11-րդ տարին է, ինչ լավագույններին խրախուսելու նպատակով անցկացվում են հանրապետական այդ մրցույթները:
Այս տարվա «Լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Լոռու մարզի Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա Հարությունյանը, իսկ «Լավագույն դաստիարակ»` Երևանի N 25 մանկապարտեզի դաստիարակ Նարինե Սահակյանը:
/Panorama.am/
|
Просмотров: 515 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |