Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի պատկերասրահ և ծանոթացել այնտեղ գեղանկարիչ Ռուբեն Գաբրիելյանի հոբելյանական ցուցահանդեսին՝ նվիրված Արցախի և Հայաստանի անկախության 20-ամյակին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
/Panorama.am/
Просмотров:
541
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.09.2011
|
|
«Հաճախ է նշվում այն մասին, որ չի կարելի բանակը հիշել միայն արտակարգ պատահարների ժամանակ: Բանակային թեման լրահոսում պետք է լինի անընդհատ: Այսօր բանակին անդրադառնալու առիթ կա. պաշտպանության նախարարի հրամանով այս օրերին Զինված ուժերում ձեռնարկվում են տարաբնույթ արտակարգ պատահարները կանխելուն ուղղված լայնամասշտաբ միջոցառումներ: Ընդ որում, հատկանշականն այն է, որ այս միջոցառումները հասցեագրված չեն կոնկրետ զորամասերի, այլ ունեն համընդհանուր բնույթ: Այս ամենի նպատակն է կտրուկ բարձրացնել Զինված ուժերի ստորաբաժանումներում կարգապահության մակարդակը»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Անշուշտ կանխարգելիչ այս միջոցառումները շատ կարևոր են: Անկասկած դրանք կզգաստացնեն անձնակազմը, և արդյունքում վերահսկողության մակարդակը զորքերում կբարձրանա: Սակայն ձեռնարկվող միջոցառու
...
Շարունակություն »
Просмотров:
628
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.09.2011
|
|
ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձ է կատարել էներգետիկ ծրագրերին, ընդգծելով, որ Հայաստան ըմբռնումով է մոտենում ԵՄ երկրների համար էներգետիկ անվտանգության և մատակարարման աղբյուրների բազմազանության ապահովման անհրաժեշտությանը, բայց «նմանապես իրավունք ունենք նման ըմբռնում ակնկալելու մեր երկրի անվտանգության, մեր տարածաշրջանի կայունության և հավասարաչափ զարգացման խնդիրների հանդեպ»:
ՀՀ նախագահը կարծիք է հայտնել, որ որպես Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության ջատագովի, ԵՄ քաղաքականությունը պետք է նպաստի տարածաշրջանում համաչափ զարգացմանը, հետևաբար հավասարակշռության պահպանմանը:
Просмотров:
529
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.09.2011
|
|
«Այսօր, ցավոք, մեր տարածաշրջանը խարխափում է ատելության հետևողական սերմանման և պատերազմի հռետորության սարդոստայնում: Այս իրավիճակը որևէ լավ բան չի հուշում և կարիք ունի անհապաղ վերափոխման»,-ելույթ ունենալով Վարշավայում այսօր մեկնարկած Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա շարունակել.
«Նաև այս պատճառով երեկ ես ձեռնպահ մնացի Ադրբեջանի Նախագահի՝ Հայաստանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին պատասխանելուց, համարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խորը և համակողմանի քննարկման համար գոյություն ունեն հայտնի հարթակ և բոլորի կողմից ընդունված ձևաչափ՝ ԵԱՀԿ և նրա կողմից ստեղծված Մինսկի խումբ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ: Իսկ ԵՄ-ն, ինչպես բազմաթիվ անգամ հայտարարվել է, հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ պ
...
Շարունակություն »
Просмотров:
512
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.09.2011
|
|
«Չլուծված հակամարտությունները պետք է ստանան իրենց արդարացի և կայուն լուծումը: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին»,-այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Վարշավայում անցկացվող Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովին:
Իր խոսքում երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար խնդրի լուծման բանալին ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու նրա կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինումն ապահովելու մեջ է:
ՀՀ նախագահը նաև ասել է, որ իր տարածքում հաստատելով տևական խաղաղություն և բարեկեցություն՝ Եվրամիությունը
...
Շարունակություն »
Просмотров:
518
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.09.2011
|
|
Աշխատանքային այցով Վարշավայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովին: Երկրի ղեկավարը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել ԵՄ Արևելյան գործընկերության դերին, ԼՂ խնդրին, էներգետիկ ծրագրերին և այլն:
ՀՀ նախագահը Արևելյան գործընկերության ծնունդն իսկապես ժամանակի պահանջն է համարել, որը նոր շունչ է հաղորդել և նոր հեռանկարներ բացել Եվրամիության և Արևելյան գործընկերների հարաբերությունների համար:
«Այժմ, նախաձեռնության մեկնարկից ավելի քան երկու տարի անց, հարկ է ամփոփել առաջընթացը և ուղենշել հետագա անելիքները: Գագաթնաժողովի մակարդակով այս հարցերին անդրադառնալն ինքնին արտացոլում է Արևելյան գործընկերության նկատմամբ վեր
...
Շարունակություն »
Просмотров:
537
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.09.2011
|
|
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի որդին նշանակվել է Ղազախի շրջանի դատախազի օգնականի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է «Ապա» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փախանցմամբ, գլխավոր դատախազի՝ Զակիրա Հարալովայի հրամանով Աբիևի Ռոման Սաֆար օղլուն նշակավել է Ղազախյան շրջանի դատախազի օգնական: Մինչև այդ, Աբիևն աշխատել է Ղազախյան շրջանի դատախազությունում որպես տեսուչ:
Հարկ է նշել, որ Ղազախի շրջանի դատախազ Զակիր Հարալովը Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակի որդին է եղել:
/Panorama.am/
Просмотров:
530
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
30.09.2011
|
| |