Ադրբեջանի «ձեռքի գնդակ» մարզաձևի տղամարդկանց հավաքականի մասնակցությունը «Celenc Cup» առաջնությունում դեռ հստակ չէ: Այս մասին է հաղորդում «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, թիմերի մասնակցությունը ընթացող ամենամյա «Celenc Cup»-ին պարտադիր է: Եթե ադրբեջանական թիմը, ֆինանսական խնդիրներից ելնելով, չմասնակցի Մալթայում նոյեմբերի 3-ին սկսվող մրցույթին, ապա Ադրբեջանի «ձեռքի գնդակ» մարզաձևի ֆեդերացիային սպասվում է պատիժ՝ սահմանված 15-25 հազար եվրոի չափով:
Բացի այդ, որպես պատժամիջոց, Ադրբեջանի թիմի մասնակցությունը միջազգային մրցույցներում երկու տարով կդադարեցվի: Թիմի գլխավոր մարզչի խոսքերով, վերջիններիս առաջնությանը չմասնակցելու պատճառը ֆինանսական խնդիրներն են:<
...
Շարունակություն »
Просмотров:
464
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.09.2011
|
|
Այսօր Երևանի պետական համալսարանում բացվեց «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 30-ը: Կոնֆերանսին մասնակցում են 120 պատվիրակներ Հայաստանից, Լեհաստանից, Սլովակիայից, Կանադայից, Ռուսաստանից, Ղազախստանից:
Կոնֆերանսին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` վարչապետը խորհրդանշական համարեց այն, որ համաժողովն անցկացվում է ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությունների օրերին: Վարչապետի խոսքերով` ՀՀ կառավարությունը երկրի տնտեսության ապագան տեսնում է մարդկային պոտենցիալի զարգացմամբ և մրցունակ հասարակությամբ: «Անցած 20 տարիների ընթացքում պետությունը կրթության ոլորտն հայտարարել է առջ
...
Շարունակություն »
Просмотров:
534
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.09.2011
|
|
Երուսաղեմի «Notre Dame» կենտրոնում սեպտեմբերի 21-ին ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի կողմից կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին:
ԱԳՆ փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին Իսրայելի Կառավարության և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսրայելում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, քրիստոնյա եկեղեցիների առաջնորդներ, գիտական, ֆինանսատնտեսական, հասարակական-քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայկական, հրեական, արաբական և այլ համայնքների անդամներ:
Ողջույնի խոսքով դիմելով հյուրերին` ՀՀ պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը ընդգծել է, որ «անգամ անկախության հռչակումից հետո հայ ժողովուրդը հաստատակամ էր իր ձեռքբ
...
Շարունակություն »
Просмотров:
520
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.09.2011
|
|
«Ռեգնում» լրատավական գործակալությունը տպագրել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի «Թուրքիան նոր խաղի է պատրաստվում Երևանի հետ» խորագրով հոդվածը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախարարների խորհրդի՝ հայ–թուրքական արձանագրությունները խորհրդարան վերադարձնելու մասին որոշումը։
Հոդվածում նշվում է. «Ֆորմալ տեսանկյունից այստեղ որևէ արտասովոր բան չկա, քանի որ Թուրքիան հրաժարվում էր ստորագրել այդ փաստաթուղթը։ Փաստորեն, Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր Ռուստամ Մամեդովի կանխատեսումները՝ թե Թուրքիայի համար հայ–թուրքական արձանագրությունները վերածվում են անցած և ոչ պիտանի փուլի» սխալ է՝ ամեն ինչ ճիշտ հակառակն է լինում:
Նախ և առաջ, թուրքական լրատվամիջոցների կարծիքով՝ Թուրքիան, Ցյուրիխյան արձան
...
Շարունակություն »
Просмотров:
513
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.09.2011
|
|
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում շաբաթ օրը ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մասնակցությամբ Նիդերլանդների Ալմելոյի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում տեղի է ունեցել տոնական միջոցառում:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, իր ելույթում դեսպան Աղաջանյանն անդրադարձել է անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին, տնտեսական և քաղաքական այն դժվարություններին, որոնք կարողացել է հաղթահարել նորաստեղծ հանրապետությունը` դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ և հուսալի գործընկեր: Դեսպանը կարևորել է հայ ժողովրդի միասնականությունն ու վճռականությունն պետության կայացման և շարունակական զարգացման գործում:
Просмотров:
457
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
26.09.2011
|
| |