Блог
Главная »
2010 » Август » 23 » Վարչապետ. «Այս 20 տարին մի ակնթարթ էր` բուռն իրադարձություններով»
15:22 Վարչապետ. «Այս 20 տարին մի ակնթարթ էր` բուռն իրադարձություններով» |
«Այս 20 տարին մի ակնթարթ էր` բուռն իրադարձություններով, եւ երեւի թե դեռ ժամանակ է պետք, որպեսզի մենք կարողանանք գնահատել ե՛ւ հռչակագրի, ե՛ւ Գերագույն խորհրդի կողմից ընդունված բազմաթիվ քաղաքական որոշումների պատմական նշանակությունը», - «Հայլուր» լրատվականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և նշել, որ «մի բան ակնհայտ է, որ հիմք էր դրվում նորանկախ պետականության»
Վարչապետի կարծիքով` հենց հռչակագիրը ստեղծեց այն հիմնական հենքը, որի վրա մենք հետագայում կառուցեցինք մեր ամբողջ օրենսդրական դաշտը։
«Հռչակագիրը էական դեր ունեցավ մեր երկրի զարգացման ուղղությունները եւ ռազմավարությունը որոշելու առումով», - նշել է Տ.Սարգսյանը։
/Aysor.am/
|
Просмотров: 484 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |