«ՀԱՊԿ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելը սիմվոլիկ նշանակություն ունի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ով նշեց նաև, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար 3 առանձնահատկություն ունի:
Ս. Մինասյանի մեկնաբանությամբ` առաջինը ՀԱՊԿ-ի շրջանակներում Արագ արձագանքման ջոկատների ստեղծումն է, որը Հայաստան-Ադրբեջան հնարավոր հակամարտության դեպքում կարևոր դերակատարություն կարող է ունենալ, ինչպես նաև կարող է նպաստել Հայաստանի հատուկ նշանակության զորքերի զարգացմանը:
«Երկրորդ` Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում հնարավորություն ունի ավելի լայնացնել ռազմատեխնիկական համակարգը ՀԱՊԿ անդամ երկրների հետ, և ե
...
Շարունակություն »
Просмотров:
509
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.08.2010
|
|
Ակնհայտ է, որ այսօր կա երկու վտանգ. առաջինը` Հայաստանի դեմ լայնամասշտաբ ինֆորմացիոն պատերազմն է և երկրորդը` ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերը: Սա շոշափելի բան է և Հայաստանին կարող է ծանր հետևանքների առաջ կանգնեցնել: Այս մասին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Ռուսաստանը թեև հզոր և անկախ երկիր է, սակայն որոշ հարցերում պետք է հաշվի առնի ՀԱՊԿ անդամ երկրների կարծիքը։ Մենք ՀԱՊԿ անդամներ ենք, իսկ պայմանագրի համաձայն՝ բոլոր 7 անդամ պետություններն իրենց ռազմական և ռազմաքաղաքական քայլերը պետք է քննարկեն համատեղ։ ՆԱՏՕ-ն ուժեղ է նրանով, որ անդամ պետությունները ռազմական հարցերում անկախ չեն գործում»,- ասաց Ս. Գրիգորյանը:
Просмотров:
561
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.08.2010
|
|
«Մենք շատ ենք շեշտում, որ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, բայց երբ տողերի արանքով կարդում ենք, տեսնում ենք, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ասելով` Թուրքիան հասկանում է ազատագրված 7 շրջանները, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի տարածքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից` ռազմական համագործակցության վերաբերյալ ստորագրված պայմանագրին:
Թուրքագետը նշեց, որ չնայած հայտնի չեն պայմանագրի կետերը, սակայն ասուլիսից պարզ է դառնում, որ այն որևէ նորություն չի պարունակում: Բացի այդ, նա հայտնեց, որ ասուլիսում հնչած հարցը, թե ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղի հետ, և Ա. Գյուլի
...
Շարունակություն »
Просмотров:
539
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.08.2010
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը եւ Կազմակերպության` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին վերաբերող հարցեր:
Զրուցակիցները կարեւորել են ՀԱՊԿ կառույցների ձեւավորման գործընթացի աշխույժ դինամիկան պահպանելու եւ այդ կառույցներին վերաբերող իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտությունը:
Просмотров:
463
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.08.2010
|
|
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փախստականների գծով գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի ղեկավար Դամթյու Դեսալեյնեին։ Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Ողջունելով հյուրին` վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների և Հայաստանի միջև ծավալված համագործակցությունը։
Հայաստանի կառավարության անունից շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություն է մաղթել աշխատանքում և համոզմունք հայտնել, որ դա լինելու է նաև Հայաստանի հաջողությունը փախստականների խնդիրների լուծման գործում։
...
Շարունակություն »
Просмотров:
472
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
18.08.2010
|
| |