Блог
Главная »
2010 » Август » 17 » Թուրքիան կշարունակի սատարել Ադրբեջանին Ղարաբաղյան հարցում
12:10 Թուրքիան կշարունակի սատարել Ադրբեջանին Ղարաբաղյան հարցում |
Բաքվում Թուրքիայի և Արբեջանի նախագահներ Աբդուլլահ Գյուլը և Իլհամ Ալիևը ստորագրել են ռազմավարական գործընկերության ու փոխադարձ օժանդակության վերաբերյալ պայմանագիր: Ինչպես հաղորդում է Գազետա.ռու-ն` ադրբեջանցի ղեկավարը, գնահատելով պայմանագիրն, ընդգծել է, որ այն ունի «պատմական նշանակություն և ներառում է երկու պետությունների ապագա համագործակցությունը»:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները «համապարփակ բնույթի են», իսկ երկու պետությունների համատեղ տնտեսական գործունեությունը, այդ թվում նաև միջազգային ծրագրերի շրջանակներում, «նպաստում են տարածաշրջանում նոր իրավիճակների ձևավորմանը»: «Վստահ եմ, որ մեր հարաբերությունների մակարդակը կաճի»,- հայտարարել է Ի. Ալիևը:
Իր հեթին Թուրքիայի նախագահը Բաքվում ստորագրված պայմանագիրը համարել է «երկու պետությունների հարաբերությունների բարձր մակարդակի ապացույց»:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության հարցին` Գյուլը նշել է, որ հարցը պետք է լուծվի արագ` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
«Ավելի քան մեկ միլիոն փախստականներ ապրում են դժվար կացության մեջ: Միջազգային հանրությունը երկար տարիներ այս փաստին համապատասխան ուշադրություն չի արժանացրել: Կարծում եմ, որ դրա ժամանակը եկել է: Թուրքիան շարունակելու է սատարել Ադրբեջանին Ղարաբաղյան հարցում և միշտ կլինի նրա կողքին»,- հայտարարել է Աբդուլլահ Գյուլը:
/Aysor.am/
|
Просмотров: 510 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |