Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Август 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2010 » Август » 18 » Թուրքագետ. Թուրքիան ու Ռուսաստանը վերադասավորում են իրենց ուժերը
15:14
Թուրքագետ. Թուրքիան ու Ռուսաստանը վերադասավորում են իրենց ուժերը
«Մենք շատ ենք շեշտում, որ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, բայց երբ տողերի արանքով կարդում ենք, տեսնում ենք, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ասելով` Թուրքիան հասկանում է ազատագրված 7 շրջանները, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի տարածքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից` ռազմական համագործակցության վերաբերյալ ստորագրված պայմանագրին:

Թուրքագետը նշեց, որ չնայած հայտնի չեն պայմանագրի կետերը, սակայն ասուլիսից պարզ է դառնում, որ այն որևէ նորություն չի պարունակում: Բացի այդ, նա հայտնեց, որ ասուլիսում հնչած հարցը, թե ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղի հետ, և Ա. Գյուլի պատասխանը, թե այն դեռ քննարկման է ենթակա, վկայում է, որ Ադրբեջանում էլ է ընկալելի Թուրքիայի տեսակետը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ:

Այս համատեքստում քննելով նաև ռուս-հայկական պայմանագրի թարմացումը, այն է Հայաստանում ռուսական ռազմակայանի գործունեության երկարաձգելը, Ա. Շաքարյանը վերլուծեց տարածաշրջանային զարգացումները:

«Ստեղծվում է մի իրավիճակ, երբ Եվրամիությունը զբաղված է տնտեսական ճգնաժամի խնդիրներով, Մինսկի խումբն այնքան էլ ակտիվ չէ, քանի որ կողմերը չեն հանգում մի որևէ վերջնակետի, ԱՄՆ-ն էլ դուրս է գալիս տարածաշրջանից` զորքերը հանում է Իրաքից, ուստի գործն ընկնում է Ռուսաստանի և Թուրքիայի վրա, որոնք փորձում են վերադասավորել իրենց ուժերն ու ավելի ամրապնդել դիրքերը տարածաշրջանում»,- ընդգծեց Ա. Շաքարյանը, ով այս ամենի մեջ չանտեսեց նաև Իրանի դերն ու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ամփոփելով իր խոսքը` թուրքագետը հայտնեց, որ եթե դիտարկենք, թե հանկարծ Իրան-Իսրայել-ԱՄՆ որևէ խառն իրավիճակ կարող է առաջանալ, ապա այն հավելյալ առիթ կստեղծի Ղարաբաղյան հակամարտության վերաթարմացման համար, ինչի ուղղությամբ էլ հենց ռուս-հայկական և թուրք-ադրեջանական պայմանագրերն են, որոնք վերաթարմացվեցին:
 
/Aysor.am/
Просмотров: 536 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ