Блог
Главная »
2010 » Август » 10 » Ռուսաստանը, հնարավոր է, ադրբեջանամետ լուրջ քայլեր կատարի
14:07 Ռուսաստանը, հնարավոր է, ադրբեջանամետ լուրջ քայլեր կատարի |
Մեր ռազմավարական դաշնակիցը եղել և մնում է Ռուսաստանի Դաշնությունը, բայց Ադրբեջանի հետ վերջին շրջանում մերձեցումը, բնականաբար, մտահոգիչ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը:
«Մենք պետք է իմանանք, որ Ռուսաստանի Դաշնության համար, ցավոք սրտի, Ադրբեջանը բավական լուրջ կշիռ է ներկայացնում` նավթային գործոնը հաշվի առնելով»,- նշեց բանախոսը: Մելքոնյանի խոսքերով, Ռուսաստանը հնարավոր է ադրբեջանամետ լուրջ քայլեր կատարի, և ըստ այդմ «մենք պետք է կարողանանք մեր ռազմավարական դաշնակցի հետ շատ հարցեր ճշտել»: Այդ հարցերի շրջանակում, ըստ Ա. Մելքոնյանի, ԱՊՀ որևէ երկրի կողմից ՀԱՊԿ երկրներից մեկի վրա հարձակման հանգամանքն է` ի՞նչ պետք է անեն ՀԱՊԿ երկրները:
«ՀԱՊԿ երկների համաձայնագրերի մեջ պետք է հստակություն մտցվի, որ եթե անդամ-երկրներից մեկը ԱՊՀ երկրներից որևէ մեկի կողմից ագրեսիայի ենթարկվի, պետք է պաշտպանեն ագրեսիայի ենթարկված երկրին»,- ընդգծեց Աշոտ Մելքոնյանը:
/Aysor.am/
|
Просмотров: 578 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |