Блог
Главная »
2010 » Август » 13 » Ռուսաստանի ջավախահայությունը պահանջում է Վրաստանում ստեղծել ազգությունների նախարարություն
12:15 Ռուսաստանի ջավախահայությունը պահանջում է Վրաստանում ստեղծել ազգությունների նախարարություն |
PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայությունը պահանջում է Վրաստանում ստեղծել ազգությունների նախարարություն: Այդ մասին ասվում է կազմակերպության հայտարարությունում:
«Չնայած Վրաստանում հայկական համայնքի բազմաթիվ խնդրանքներին, դիմումներին և պահանջներին` արծարծված խնդիներից ոչ մեկը մինչև օրս լուծում չի ստացել: Գործող իշխանությունները չեն ցանկանում տեսնել առկա խնդիրները, ավելին` չեն ճանաչում ազգային փոքրամասնությունների գոյությունը: Այն հայտարարությունը, թե «Վրաստանում չկան ազգային փոքրամասնություններ, կան տարբեր ազգությունների Վրաստանի քաղաքացիներ» ոչ այլ ինչ է, քան ամենսալիզմի բացահայտ ձև, որը թույլ է տալիս պաշտոնյաներին նենգաբար ձուլման և խտրականության քաղաքականություն վարել:
Ելնելով գոյություն ունեցող իրողություններից, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ազգային փոքրամասնությունների հարցերով Վրատանի նախագահի խորհրդականն ընդունակ չէ լուծել կուտակված խնդիրները, մենք` Ռուսաստանի ջավախահայերս, պահանջում ենք Վրաստանում ստեղծել ազգությունների նախարարություն»,- ասվում է հայտարարությունում:
/Panarmenian.net/
|
Просмотров: 540 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |