Блог
Главная »
2010 » Август » 10 » Պատմաբան. Խնդիրը սահմանի ճանաչման մեջ է
14:12 Պատմաբան. Խնդիրը սահմանի ճանաչման մեջ է |
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների շուրջ, նշեց, որ ասելով, թե թողնում ենք, որ թուրքական կողմը խորհրդարանական մակարդակով վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, իսկ հետո մենք կանդրադառնանք` «մենք ուղղակիորեն մեզ մատնում ենք պասիվության, որովհետև այդ արձանագրությունների ճակատագիրը ամբողջովին թողել ենք թուրքական կողմին»:
Պատմաբանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայի օրեցօր կոշտացող քաղաքականության պայմաններում, Հայաստանն իր կեցվածքին պետք է ավելացնի մի հանգամանք. «Թուրքիայի կողմից վավերացումը չպետք է նշանակի ուղղկիորեն վավերացում նաև հայկական կողմից»:
«Այդ արձանագրության մեջ կա մի կետ, որ ուղղակիորեն խաչ է քաշում Սևրի դաշնագրի վրա»,- շեշտեց պատմաբանը և մեջբերեց` դե յուրե ճանաչում է Ախուրյան-Արաքսը` որպես պետական սահման Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև:
Ա. Մելքոնյանն ընդգծեց, որ մենք դեմ չենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, սահմանի բացմանը, այլ խնդիրը սահմանի ճանաչման մեջ է:
/Aysor.am/
|
Просмотров: 580 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |