Блог
Главная »
2011 » Октябрь » 21 » Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն
17:41 Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն |
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան մամուլի ասուլիսի ժամանակ իր ափսոսանքն է արտահայտել Ադրբեջանում ապրիլի 2-ին կայացած հանրահավաքի ժամանակ ցուցարարների ձերբակալությունների վերաբերյալ:
«Մենք մեր ափսոսանքն ենք արտահայտել ազատազրկման դատապարտված ցուցարարների համար, որոնք ձերբակալվել էին իրենց դիրքորոշումներն արտահայտելու պատճառով: Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն»,- նշել է Մ. Բրայզան:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ 14 ընդդիմադիր ակտիվիստներ ազատարկման են դատապարտվել: Վերջիններս մեղադրվել են հասարակական կարգի խախտման, ոստիկանությանը դիմադրելու, ինչպես նաև օտար սեփականությանը վնաս հասցնելու համար: Սակայն տեղական իրավապաշտպանների խոսաքերով, ընդդիմության ակտիվիստները ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներից ելնելով:
/Panorama.am/
|
Просмотров: 1987 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |