Блог
Главная »
2011 » Октябрь » 11 » Իրանցի պաշտոնյաների մուտքը Եվրոպա արգելվել է
12:01 Իրանցի պաշտոնյաների մուտքը Եվրոպա արգելվել է |
Եվրամիության արտաքին գործերի նախարարները հաստատել են Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը: Այս մասին հայտնում է «rosbalt.ru» կայքը` վկայակոչելով ԵՄ արտաքին հարցերի և քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի հայտարարությունն այն մասին, որ 29 իրանցի պաշտոնյաների առաջ փակ է ԵՄ երկրների մուտքը: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն այսօր:
Նրա խոսքերով` պատժամիջոցները գործում են այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր «մարդու իրավունքների խախտման և ընդդիմության հետապնդումների համար կրում են պատասխանատվություն»:
Աղբյուրը նշում է, որ այս միջոցները ԵՄ-ն ընդունել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հետագա քննարկման համար: Մինչդեռ իրավապաշտպաններն ու ակտիվիստները կարծում են, որ ԵՄ-ի կողմից իրանցի պաշտոնյաների մուտքի սահմանափակումը ծիծաղելի է:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն սաստկացրել է մուտքի արտոնագրային ռեժիմը Իրանի երեք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Խոսքը արտգործնախարար Ալի Ակբար Սալեհի, ատոմային էնէերգիայի գործակալության ղեկավար Ֆիրուդինե Աբբասի-Դավանի և նավթի նախարար Ռոստամ Գասեմի մասին է:
/Aysor.am/
|
Просмотров: 556 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |