Блог
Главная »
2010 » Август » 23 » Հայաստանը և ՌԴ-ն դիվերսիֆիկացնում են տնտեսությունները
15:19 Հայաստանը և ՌԴ-ն դիվերսիֆիկացնում են տնտեսությունները |
«Մենք փորձում են ընդլայնել համագործակցության ոլորտները։ Անհարժեշտ է դիվերսիֆիկացիայի ենթարկել մեր տնտեսությունները, եւ դա նշանակում է, որ դիվեսիֆիկացիայի պետք է ենթարկվի նաեւ մեր օրակարգը, այսինքն` պետք է ընդգրկվեն նոր հարցեր. հարցեր, որոնք ենթադրում են մեր տնտեսությունների մոդեռնիզացիան, ինովացիոն համատեղ պրոեկտների իրականացումը, եւ այդ ուղղությամբ էլ մենք աշխատանքներ ենք տանում», - այս մասին «Հայլուր» լրատվականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա ներկայացմամբ` երկրորդ առանձնահատկությունն այն է, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ուղղակի կապերին մեր մարզերի եւ ռուսական մարզերի միջեւ։
«Նախորդ մեր միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի էր ունեցել Յարոսլավլում, մյուս նիստը տեղի է ունենալու Եկատերինբուրգում եւ, բնականաբար, դա նպաստում է նրան, որ մեր մարզերը ուղղակի համաձայնագրեր են կնքում Ռուսաստանի մարզերի հետ եւ մեր համագործակցությունը շատ կոնկրետ է դառնում», - ասել է Տիգրան Սարգսյանը:
/Aysor.am/
|
Просмотров: 523 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |