Блог
Главная »
2011 » Октябрь » 21 » Երևանում անցկացվեց Հայաստանի ձյուդոյի առաջնությունը
17:19 Երևանում անցկացվեց Հայաստանի ձյուդոյի առաջնությունը |
Երևանի «Միկա» մարզադահլիճում իրենց հարաբերությունները որոշեցին Հայաստանի առաջնությունում հայտավորված 146 ձյուդոյիստներ: Նրանք ներկայացնում էին երկրի մարզերի 16 թիմ:
Ավանդույթի համաձայն` մրցանակների համար պայքարին տոն տվեցին Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Նոր Հաճնի և Հրազդանի պատվիրակները: Հայաստանի հավաքականի ընդգծված առաջատարներ Արմեն Նազարյանի և Հովհաննես Դավթյանի բացակայության պարագայում ինչ-որ չափով նվազեց հետաքրքրությունը գոտեմարտերի նկատմամբ: Որոշ մասնագետներ նաև օժտվածների թիվը քիչ համարեցին: Այնուամենայնիվ, առաջնությունը ծառայեց նպատակին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ֆեդերացիայի նորընտիր նախագահ, մոտ անցյալի մեր լավագույն վարպետ, Սիդնեյի օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային կարգի սպորտի վարպետ Վարդան Ոսկանյանը ընդամենը կես տարում զգալի ներդրում է կատարել հայրենական ձյուդոյում: Ֆեդերացիային աջակցում են նաև Ոսկանյանի նախկին թիմակիցներն ու ընկերները, որոնցից շատերը հետևում էին գոտեմարտերի ընթացքին:
/Panorama.am/
|
Просмотров: 576 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |