Блог
Главная »
2011 »
Октябрь »
21 » Դ. Գերչևա. Վերջնական որոշում կայացնելիս հաշվի կառնվի հատկապես ղարաբաղյան հակամարտության փաստը
17:32 Դ. Գերչևա. Վերջնական որոշում կայացնելիս հաշվի կառնվի հատկապես ղարաբաղյան հակամարտության փաստը |
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր հինգ նոր անդամների անդամակցության հարցը դեռ քննարկման փուլում է ու վերջնական որոշում կայացված չէ: Ադրբեջանն էլ է անդամակցության դիմում ներկայացրել ու վերջնական որոշում կայացնելիս ըստ պատշաճի հաշվի կառնվի տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունների, հատկապես ղարաբաղյան հակամարտության փաստը և այն հետևանքները, որ Ադրբեջանի հնարավոր անդամությունը կարող է ունենալ հակամարտությունը կարգավորելու ջանքերի վրա: Այս մասին ասուլիսում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:
Նա նաև նշեց, որ թեև ՄԱԿ-ը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդական գործունեություն չի ծավալում, բայց աջակցություն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբին` գործադրելով բոլոր ջանքերը այն ուղղությամբ, որ հակամարտությունը իր խաղաղ կարգավորումը ստանա միջազգային նորմերի համաձայն:
/Panorama.am/
|
Просмотров: 542 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |