Блог
Главная »
2011 » Октябрь » 21 » Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է
17:44 Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է |
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում ստատուս քվոյի ներկայիս պահպանումը անընդունելի է»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Այս մասին հաղորդում է «Salamnews»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ ասուլիսի ժամանակ Բրայզան նշել է, որ պետք է արագացնել բանակցային գործընթացը:
«Ես տեսնում եմ, որ բոլոր երեք համանախագահները մեծ հետաքրքրություն և նվիրվածություն են ցուցաբերում ցանկացած ձևաչափում Ադրբեջանի հետ աշխատանքներում»,- ասել է դեսպանը:
Բրայզան նաև հայտարարել է, որ հակամարտության ռազմական լուծումն անհնարին է և հավելել, որ «ինչքան հնարավոր է սեղմ ժամկետներում անհրաժեշտ է ավարտել հիմնարար սկզբունքների համաձայնեցումը և հասնել մեծ համաձայնագրի կնքման»:
Դեսպանը հայտնել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին Մինսկի խմբի համանախագահները այցելելու են տարածաշրջան և բանկացությունների հիմնական թեման լինելու է ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքները և Ադրբեջանի կողմից Կազանում բարձրացված հարցերը:
/Panorama.am/
|
Просмотров: 1607 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |