Блог
Главная »
2010 »
Август »
17 » Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին
12:02 Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել է բանակաշինությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք նշվել է, որ երկու հայկական պետությունների զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը եւ այդ ոլորտում համագործակցության խորացումը հանդիսանում է ամբողջ տարածաշրջանում կայունության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը: Այս մասին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
/Aysor.am/
|
Просмотров: 420 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |