Блог
Главная »
2011 » Октябрь » 21 » Արմեն Նազարյանն ու Հովհաննես Դավթյանը կմասնակցեն Տոկիոյում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարին
17:21 Արմեն Նազարյանն ու Հովհաննես Դավթյանը կմասնակցեն Տոկիոյում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարին |
Հայաստանի ձյուդոյի հավաքականի ընդգծված առաջատարներ Արմեն Նազարյանը և Հովհաննես Դավթյանը նոյեմբերի 1-10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Իսպանիայի Մալագա քաղաքում: Այնուհետև նրանք կմեկնեն Ճապոնիա և Տոկիոյում 20 օր կմարզվեն տեղի վարպետների հետ, ապա կմասնակցեն դեկտեմբերի 9-ին մեկնարկելիք «Մեծ սաղավարտի» վերջին փուլին, որն օլիմպիական վարկանշային միավորներ կշնորհի աչքի ընկածներին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
/Panorama.am/
|
Просмотров: 537 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |